Գլխավոր էջ Գլխավոր Օդում մնացել է հարց՝ ո՞վ պետք է ֆինանսավորի թեստերի հանձնումը․ Գևորգ Գրիգորյան

Օդում մնացել է հարց՝ ո՞վ պետք է ֆինանսավորի թեստերի հանձնումը․ Գևորգ Գրիգորյան

690
0

Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումը շատ հարցեր թողնում է անպատասխան, այսինքն, երբ նախարարի կողմից այդ որոշումն ընդունվում էր, շատերը ասում էին, որ դա սխալ է և ապօրինի։ Սակայն իշխանական լծակների կիրառումով ընդունվեց որոշումը՝ մարդկանց պարտադրել սեփական միջոցներով թեստ հանձնել, որպեսզի մարդիկ չուզենակով սեփական միջոցները ծախսել գնան և պատվաստվեն։ Դա անուղղակի պարտադրանք էր։ Նման կարծիք armdaily.am-ի տաղավարում հայտնել է Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը։

«Ես պարտադրանք գաղափարին ի սկզբանե դեմ եմ եղել, որովհետև պատվաստումը առողջապահական միջոցառում է, բժշկական միջոցառում է և այն պետք է լինի պացիենտի գիտակցված համաձայնությամբ, ոչ թե պարտադրված։ Ինչպես տեսնում ենք Սահմանադրական դատարանը, որը մեր կառավարության սրտի դատարանն է, իրենց սրտի նախագահով՝ չի կարողացել չտալ այդ հակասահմանադրական թեզի փոխման անհրաժեշտությունը։ Այսինքն՝ նրանք ասել են՝ սեփական միջոցներով թեստ ահնձնելու պահանջը ուղղակիորեն ապօրինի է»,-նշել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ օդում մնացել է հարց, թե ո՞վ պետք է ֆինանսավորի թեստերի հանձնումը։

«Քաղաքացին սեփական միջոցներով այլևս պարտավոր չէ թեստ հանձնել։ Պետությունն իր վրայից գցում է այդ բեռը կամ արդյո՞ք գործատուն պարտավոր է իր աշխատակցի թեստի համար վճարել։ Չեմ կարծում, քանի որ դա հավելյալ լուրջ բեռ է և թեստի արժեքն անկախ ամեն ինչից բարձր է։ Սահմանդրական դատարանը անպատասխան է թողել հարցը, թե ո՞վ պետք է վճարի ՊՇՌ թեստի համար։ Այն որ պացիենտը պարտավորված չէ վճարելու դա ֆիքսվել է»,-ընդգծել է Գրիգորյանը։

Թե ինչ զարգացում կունենա հարցը նա դժվարացավ պատասխանել․«Այս իրավական ամենաթողության մեջ, այս կրկեսի մեջ որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ է լինելու, իրենք չեն էլ պատկերացնում՝ ինչ է օրենքը, ինչ է որոշումը։ Չեն պատկերացնում՝ ինչից հետո ինչ պետք է անեն, որ որոշումն ինչ հետևանքներ ունի»։

Նա նաև նշեց, որ Սահամադրական դատարանն օրերես որոշեց, որ քաղաքացին պարտավոր չէ իր միջոցներով ՊՇՌ թեստ հանձնել, բայց չասաց, թե ով է պարտավոր այդ թեստի համար վճարել և թեստավորման պահանջը ըստ նախարարի որոշման մնաց։ Այսինքն՝ մենք պետք է թեստ հանձնենք, բայց ով պետք է այդ թեստի համար վճարի՝ ոչ ոք չգիտի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ