Գլխավոր էջ Գլխավոր Քաղաքացիները թեստավորման գերի՞ն են դարձել

Քաղաքացիները թեստավորման գերի՞ն են դարձել

689
0

Առողջապահության նախարարության ամիսներ առաջ հայտնած որոշման համաձայն, հոկտեմբերի 1-ից աշխատող անձինք սեփական միջոցներով կորոնավիրուսի ՊՇՌ թեստ պետք է հանձնեին, կամ պատվաստվեին և հետևաբար ներկայացնեին համապատասխան հավաստագրերը: Սա, ըստ ԱՆ-ի, արվում էր վարակի շղթան կոտրելու համար: Սակայն աշխատող անձանցից շատերի մոտ վերջինս դժգոհության ալիք բարձրացրեց: Նախարարությունից էլ ասում էին` ստեղծել ենք ոչ թե պարտադրանք, այլ այլընտրանք, չես ուզում պատվաստվել` թեստ հանձնիր, չես ուզում թեստ հանձնել` մի վտանգիր մյուս աշխատողի առողջությունը:

Հիշեցնենք, որ աշխատանքի ներկայանալու համար պարտադիր էր ՊՇՌ թեստի պատասխանը ներկայացնել միայն չպատվաստված անձանց համար։ Այսպիսով, պատվաստված, սակայն վարակակիր անձինք այս վերահսկողությունից դուրս էին։ Էլ ու՞ր մնաց վարակի շղթա կոտրելը․․․

Որոշումը սակայն, վերջերս փոփոխվեց, ըստ որի՝ աշխատող անձինք պետք է թեստավորման պատասխանը ներկայացնեին ոչ թե 14, այլ 7 օրը մեկ։ Այս մասին խոսել ենք, թե որքան անընդունելի է մարդկանց գրպանին դիտչելու հաշվին որևէ բան պարտադրել, որքան էլ ասում են, թե պատվաստումը պարտադիր չէ, սակայն այս ամենն արվում է պատվաստման ցուցանիշների ավելացման նպատակով։ Հիմա, սակայն, այլ հարց կա։

Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 23-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, նշել էր, որ աշխատողները իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտումների պարտականություն չունեն, որովհետև այն հակասահմանադրական ճանանչվեց։ ՍԴ-ն ՊՇՌ թեստերի մասին որոշում է հրապարակել, որում ասվում է, որ պարտադիր թեստ հանձնելը հակասահամանդրական է եղել, ու քաղաքացին այն «իր հաշվին» չպետք է հանձնի: Այս որոշմանը հետևեց Առողջապահության նախարարության պարզաբանումը, թե ՍԴ-ի որոշումը չի սահմանում, որ քաղաքացին այդ թեստը պետք է նախարարության հաշվին հանձնի: Ըստ նախարարության՝ ՍԴ-ի «իր հաշվին» ձևակերպումը չի ենթադրում, թե այն պետք է ԱՆ-ի հաշվին իրականացվի։

Թեման շարունակում է քննարկվել և մասնագետների կողմից բազմապիսի քննադատությունների առիթ հանդիսանալ։ Ամեն նոր որոշում, կարծես քաղաքացուն, այս դեպքում աշխատող քաղաքացուն դնում է փակուղու առաջ, և կարծես, քաղաքացիները թեստավորման գերին են դարձել։ Թեստավորումը դարձել է պատվաստումից խուսափելու միակ միջոցը, այն ինչ, պատվաստումը շատ ավելի կարևոր նշանակություն ունի և պետք է գիտակցված գնալ դրան։ Իսկ հիմա, ստեղծվել է տպավորություն, որ թեստավորումը դարձել է քաղաքացու «պատժամիջոցը»։ Քանի որ մարդու գրապնին դիպչելը համարում են ամենաարդյուբավետ միջոցը որևէ բան պարտադրելու համար:

Հիմա էլ, երբ պարզ չէ, թե ով պետք է փոխհատուցի թեստավորման գումարն աշխատող քաղաքացուն, աշխատող անձինք շարունակում են գումար ծախսել և ներկայացնել գործատուին։ Ուստի, որոշումներն ընդունվում են, քննարկվում են, քննադատվում են, սակայն այդ ամենից «տուժվում են» քաղաքացիները։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ