Գլխավոր էջ Գլխավոր Անհամ «շիլափլավ»՝ ԱՆ-ի կողմից, որը ոչ ոք ուտել չի ցանկանում

Անհամ «շիլափլավ»՝ ԱՆ-ի կողմից, որը ոչ ոք ուտել չի ցանկանում

2084
0

Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 23-ի  որոշմամբ էլ ավելի խորացրեց առանց այդ էլ անհասկանալի իրավիճակը, որը ստեղծվել է ՊՇՌ հետազոտությունների շուրջ։ Մինչ այս, մարդիկ բողոքում էին, որ առողջապահության նախարարությունը կամավոր պատվաստումների ներքո «սղացնում է» պարտադիր բաղադրիչը և գործի է դնում է կամ-կամի քաղաքականությունը․

Չե՞ս պատվաստվում, ուրեմն քո հաշվին ՊՇՌ հետազոտություն անցիր, հակառակ դեպքում կկորցնես աշխատանքդ․․․Մարդիկ կանգնեցին երկընտրանքի առաջ, խառնվեց գործատու-աշխատող փոխհարաբերությունները, եղան մարդիկ, ովքեր ավելորդ գլխացավանքից ազատվելու համար պարզապես պատվաստվեցին, եղան այնպիսիք էլ, ովքեր իրենց իսկ միջոցներով 7 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստի պատասխան են ներկայացնում գործատուներին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, նշել էր, որ աշխատողները իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտումների պարտականություն չունեն, որովհետև այն հակասահմանադրական ճանանչվեց։

Սակայն, որոշումից հետո մարդիկ էլ ավելի անելանելի իրավիճակում են հայտնվել։ Առողջապահության նախարարությունը պնդում է, թե ՍԴ որոշումը չի հակասում նախարարի որոշումներին և քաղաքացիները շարունակելու են ՊՇՌ թեստ հանձնել, թե ու՞մ հաշվին, թող որոշի հենց քաղաքացին։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն ՊՇՌ թեստերի մասին որոշում է հրապարակել, որում ասվում է, որ պարտադիր թեստ հանձնելը հակասահամանդրական է եղել, ու քաղաքացին այն «իր հաշվին» չպետք է հանձնի: Այս որոշմանը հետևեց Առողջապահության նախարարության պարզաբանումը, թե ՍԴ-ի որոշումը չի սահմանում, որ քաղաքացին այդ թեստը պետք է նախարարության հաշվին հանձնի: Ըստ նախարարության՝ ՍԴ-ի «իր հաշվին» ձևակերպումը չի ենթադրում, թե այն պետք է ԱՆ-ի հաշվին իրականացվի:

Իսկ ահա, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր հարցազրույցների ընթացքում բազմիցս նշել է, որ ՊՇՌ թեստ անելու ծախսերն ընկնում է այն պահանջողի վրա, տվյալ դեպքում՝ առողջապահության նախարարության: Սակայն մյուս կողմից էլ, հնարավոր է այդ պատասխանատվության ծանր բեռը մնա հենց գործատուի ուսերին, քանի որ առաջին հայցքից ՊՇՌ թեստ պահանջողը դառնում է հենց նա։

Առողջապահական համակարգում եփվել է մի «շիլափլավ», որն «ուտել» եփողներից և ոչ ոք չի պատրաստվում։ Արդյունքում տուժելու է «անմեղ-մեղավոր» քաղաքացին, ով ստիպված է կրել ֆինանսական բեռը։

Վարդևանյանը նաև պնդել է, թե նախարարությունը պետք է արդեն իսկ ՊՇՌ թեստեր հանձնած քաղաքացիների ֆինանսական փոխհատուցում տրամադրի։ Վերջինիս հավաստմամբ՝ քաղաքացին պետք է թակի առողջապահության նախարարության ու կառավարության դուռը, քանի որ այս ամենի պատասխանատուները հենց նրանք են։

Ստացված պատկերի համաձայն՝ գործատուները շարունակում են պահանջել ՊՇՌ թեստի պատասխան, քաղաքացին չգիտի՝ հանձնե՞լ, թե՞ ոչ կամ ի վերջո ո՞վ է փոխահատուցելու ծախսերը․․․

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ