Գլխավոր էջ Գլխավոր ԱՆ-ն չունենալով լիազորություն՝ սկսել է կարգավորել հասարակական կյանքը․ Աշոտ Բարսեղյան

ԱՆ-ն չունենալով լիազորություն՝ սկսել է կարգավորել հասարակական կյանքը․ Աշոտ Բարսեղյան

972
0

Ինչպես արդեն հայտնի է, առողջապահության նախարարությունը նշել է, որ նոր տարվա սկզբին սպասվում են նոր սահմանափակումներ։ Հանրային վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել կա՛մ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ պատվաստման հավաստագիր։ Թեև այս որոշումը հասցրել է բուռն քննարկումների և քննադատությունների առիթ հանդիսանալ, սակայն ԱՆ-ից որևէ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

«Ռեստորանների ասոցիացիա» հկ նախագահ Աշոտ Բարսեղյանը MedMedia.amի հետ զրույցում անդրադառնալով սպասվող սահմանափակումներին՝ նշեց, որ ի դեմս առողջապահության նախարարության,  հանրապետությունում ձևավորել են 4-րդ իշխանություն։ «Մենք գիտենք, որ ունենք գործադիր, օրենսդիր և դատական իշխանություն, և այլ իշխանություններ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված չեն։ Բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ ԱՆ-ն չունենալով դրա լիազորությունները ՝ սկսել է կարգավորել հասարակական կյանքը»,- նշեց Աշոտ Բարսեղյանը։

Հավելեց, որ հասարակական կյանքն իրենք կարգավորում են՝ արդարացնելով իրենց քայլերը ինչ-որ վտանգներով, որոնք սպասնում են մեր հասարակությանը։ Նրա խոսքով, եթե պետությունը գտնում է, որ տնտեսվարողը պիտի ստուգող կամ վերահսկող մարմին լինի, ապա պետությունը սխալվում է, քանի որ տնտեսվարողը չի կարող ստուգող կամ վերահսկող մարմնի վերածվել․ «Թող բերեն բոլոր ռեստորաններում ստուգողներ շարեն, իսկ թե դա ինչպես կարելի է իրականացնել, պետք է իրենք ասեն։ Առողջապահության նախարարությունը միայն ասում է՝ սա արեք, բայց ինչպես դա պետք է անել՝ իրենց հետաքրքիր չէ»,ընդգծեց նա։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ