Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն դեմ է հանդես եկել երեխաների համընդհանուր պատվաստմանը Covid-ի դեմ

ԱՀԿ-ն դեմ է հանդես եկել երեխաների համընդհանուր պատվաստմանը Covid-ի դեմ

342
0

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը չորեքշաբթի Ժնեւում կայացած ճեպազրույցում ուշադրություն է հրավիրել ամբողջ աշխարհում պատվաստանյութերի բաշխման հարցում արդարության բացակայության վրա: «Մինչ որոշ երկրներ այժմ համընդհանուր բուստերային ծրագրեր են իրականցում, ԱՀԿ անդամ երկրների միայն կեսն է կարողացել հասնել իրենց բնակչության 40 տոկոսի պատվաստմանը մինչեւ տարեվերջ»,- ասել է նա՝ վկայակոչելով պատվաստանյութի «գլոբալ մատակարարումների անհավասարակշռությունը»: ԱՀԿ-ի ղեկավարը տվյալներ է մեջբերել, ըստ որոնց այժմ աշխարհում «պատվաստանյութի բոլոր չափաբաժինների մոտ 20 տոկոսն օրական օգտաgործվում է բուստերային եւ լրացուցիչ պատվաստումների համար»։

 

Ինչպես ընդգծել է Գեբրեյեսուսը, աշխարհում պատվաստանյութերի հասանելիության արդարության բացակայությունը «շատ կյանքեր է արժեցել»:

Գեբրեյեսուսը կարծում է, որ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ՝ պատվաստանյութերին հավասար հասանելիություն ապահովելու համար։ Օմիկրոն շտամի առաջացումը, նրա խոսքով, ընդգծում է այս խնդրի վաղաժամ լուծման անհրաժեշտությունը: Առաջնահերթությունը պետք է տրվի բուժաշխատողներին, տարեցներին եւ բարձր ռիսկային խմբում գտնվող այլ անձանց պատվաստման հնարավորությունների տրամադրմանը, ովքեր դեռ չեն ստացել իրենց առաջին կամ երկրորդ պատվաստումը: Նա հիշեցրել է, որ Աֆրիկայում յուրաքանչյուր չորրորդ բուժաշխատողից երեքը չի պատվաստվում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ