Գլխավոր էջ Գլխավոր Քաղաքացին իրավունք չունի՞ հրաժարվելու կլինիկական փորձարկումներից

Քաղաքացին իրավունք չունի՞ հրաժարվելու կլինիկական փորձարկումներից

699
0

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը Medmedia.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումներին, նշել է, որ քաղաքացիներին պարտադրելը, թերևս սխալ է և անընդունելի։

Քաղաքացին իրավունք չունի՞ հրաժարվելու կլինիկական փորձարկումներից և արգելելու, որպեսզի իրեն ստիպողաբար որևէ դեղամիջոց ներարկեն․

«Իհարեկ պարտադիր պատվաստումներին մենք չենք կարող կողմ արտահայտվել։ Ամեն մարդ պետք է ունենա իր որոշումը, բայց դրա հետ մեկտեղ մենք խոսում ենք նրա մասին, որ եկեք մարդկանց մոտ ձևավորենք ինքնուրույն գիտակցված որոշում կայացնելու ունակություն, որ մարդը կարողանա ընկալել փաստերը և որոշում կայացնել։ Պարտադիր պատվաստումների կիրառման փորձը շատ քիչ երկրներում  կա։ Չեմ կարծում, որ պետք է դրա առաջամարտիկը մենք լինենք։ Եկեք աշխատենք և մարդկանց մոտ ձևավորենք ճիշտ ինֆորմացիայի վրա հիմնված որոշում»,-նշել է Մելիք-Նուբարյանը։

Կարելի՞ է եզրակացնել, որ մեր երկրում պատվաստումը «թաքնված-պարտադիր» է, մի՞թե ՊՇՌ թեստավորման հանգամանքը պարտադրանք չէ։

«Ցանկացած մարդու ազատություն ավարտվում է այնտեղ,երբ սկսվում է դիմացինի անվտանգությունը։Աշխատանքային միջավայրում մարդիկ համագործակցում են մեկ վայրում և եթե մարդը պատվաստված չէ ու մենք վստահ չենք որ նա Քովիդ չունի, կարող է գալ ու վարակել մյուսներին։ Եթե մենք մարդուն ասում ենք, որ մենք սա արել ենք, որ դու ֆինանսապես տուժես ու ստիպված լինես պատվաստվել, այո՛,մարդու համար ընկալելի չէ, բայց երբ մենք մարդուն ասում ենք, հարգելի քաղաքացի մենք սա անում ենք ոչ թե, որ քո գրպանին կպնենք, քեզ պատժենք, որ քո կյանքը բարդացնենք, ոչ, սա արվելա մի պարզ պատճառով, որ մենք կարողանանք շուտ բացահայտել վարակը և քեզ բերել առողջապահական դաշտ, որ քո մոտ վարակը չխորանա և կարողանանք պաշտպանել այն մարդկանց, ովքեր քո հետ աշխատում են։ Այդուհանդերձ, պատվաստված մարդիկ վարակում են և վարակվում։ Մենք դինամիկայում մշտադիտարկում ենք ցուցանիշ․ Եվրոմիության հինգ առավել պատվաստված երկրներում քովիդով հիվանդացությունը և եվրոմիության հինգ առավել քիչ պատվաստված երկրներում․ մահացության առումով 1 մլն բնակչի հաշվով տասնյակ անգամ ավելի քիչ են մահանում պատվաստվածները, հիվանդացության առումով այնքան տպավորիչ չէ, 2-ից 3 անգամ, բայց այնուամենայնիվ պատվաստված մարդը ավելի քիչ է վարակվում ու վարակը տարածում»,-նշել է նա։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ