Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Առաջին օգնության ցուցաբերման համաշխարհային օրը աշխարհի շատ երկրներում նշվում է ամեն տարի

Առաջին օգնության ցուցաբերման համաշխարհային օրը աշխարհի շատ երկրներում նշվում է ամեն տարի

690
0

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը facebook-ի էջում գրում է.

«Առաջին օգնության ցուցաբերման համաշխարհային օրը (World First Aid Day) աշխարհի շատ երկրներում նշվում է ամեն տարի՝ սկսած 2000 թվականից՝ սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Այն անցկացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման անդամները:

Առաջին օգնություն հատկացնելու նպատակն է հասարակ բժշկական միջոցներով տուժածի կյանքը փրկելը, նրա տառապանքների թեթևացումը և հնարավոր բարդացումների զարգացման կանխումը:
Կարևոր է գիտակցել, որ ոչ ոք ապահովագրված չէ դժբախտ պատահարներից: Այդ պատճառով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումների ակտիվիստների և տարբեր բժշկական կազմակերպությունների աշխատակիցների ջանքերով տարբեր երկրներում անցկացվում են ակցիաներ և քննարկումներ տուժածին առաջին օգնություն հատկացնելու կարևորության և մեթոդների մասին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ