EMA-ն դեռ չի որոշել, թե արդյոք «omicron»-ի պատճառով պատվաստանյութերը փոփոխելու անհրաժեշտություն կա:
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի ի հայտ գալուն պես գիտնականները սկսեցին իրենց ուսումնասիրությունները և փորձում են պատասխանել մեկ հարցի․ արդյո՞ք առկա պատվաստանյութերը մարդկության կպաշտպանի նոր շտամից։
«Լրացուցիչ տվյալներ են անհրաժեշտ որոշելու համար, թե արդյոք գոյություն ունեցող կորոնավիրուսային պատվաստանյութերը պետք է հարմարեցվեն Օմիկրոնի շտամին դիմակայելու համար»,-հայտարարել է Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) ղեկավար Էմեր Կուկը: Այս մասին հայտնում է Iz.ru-ն։
«Թույլ տվեք ևս մեկ անգամ մատնանշել այն փաստը, որ դեռևս չկա պատասխան այն հարցին, թե արդյոք մեզ անհրաժեշտ է հարմարեցված պատվաստանյութ այս շտամի դեմ, թե՞ որևէ այլ շտամի դեմ», – մեջբերում են եվրոպական լրատվամիջոցները Կուկի խոսքերը:
«Մեզ ավելի շատ տվյալներ են պետք այն մասին, թե ինչպես են արդեն հաստատված պատվաստանյութերը ազդում շտամի վրա», – հավելել է նա:
Կուկը նշել է, թե Եվրոպական կարգավորիչի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն, ունենալով հինգ հաստատված պատվաստանյութ և վեց դեղամիջոց COVID-19-ի բուժման համար, այժմ գտնվում է «ավելի վստահ դիրքում, քան մեկ տարի առաջ»։
Հիշեցնենք, որ Omicron շտամը վերջերս ակտիվորեն տարածվում է ողջ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:
Նշենք, որ արդեն իսկ կան պատվաստանյութեր, որոնք կարող են արդյունավետ ազդել Օմիկրոն շտամի դեմ։ Ի դեպ՝ Սերբիայում Sputnik V-ը ճանաչվել է Omicron շտամի դեմ ամենաարդյունավետ պատվաստանյութը։
Եվրոպայում և Աֆրիկայում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռուսական Sputnik V պատվաստանյութն ամենաարդյունավետն է կորոնավիրուսի նոր մուտացիայի՝ Omicron շտամի դեմ պայքարում։ Այս մասին դեկտեմբերի 21-ին, հայտարարել է Սերբիայի նորարարության և տեխնոլոգիական զարգացման նախարար Նենադ Պոպովիչը։
Օմիկրոնի դեմ Sputnik V-ի ուժեղացուցիչ դոզայից հետո ակնկալվող արդյունավետությունը կարող է 80%-ից բարձր լինել»,- հավելել է Պոպովիչը՝ հղում անելով Կենտրոնի տվյալներին:
Ս․ Ասատրյան
Նյութի՝ աղբյուր