Գլխավոր էջ Նորություններ ԱՀ առողջապահության նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ առողջապահության նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

465
0

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության պատասխանատուների և Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի ու տեղակալների մասնակցությամբ:

 

Միքայել Հայրիյանը նշել է, որ 2022 թվականին ԱՀ քաղաքացիների բուժօգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով, այդ իսկ պատճառով առողջապահական համակարգի բոլոր պատասխանատուների առաջնային խնդիրը պետք է լինի բուժհասատատություններում քաղաքացիների կցագրման աշխատանքների ակտիվացումը:

 

2021 թվականի դեկտեմբերի 19-ին նախարար Միքայել Հայրիյանը արձակել է հրաման՝ բուժհաստատություններում Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև փախստականի կարգավիճակ ունեցող անձի պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնել (բացառությամբ անհետաձգելի դեպքերի) միայն առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ գրանցվելուց հետո:

 

Միաժամանակ խորհրդակցությանը քննարկվել են բնակչության բժշկական օգնության և սպասարկման, դեղորայքային քաղաքականության, բուժհաստատություններում կատարած աշխատանքի դիմաց լրացուցիչ (բոնուսային) վարձատրության, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացները:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ