Գլխավոր էջ Նորություններ Ուկրաինայի հայ բժիշկները քննարկել են Հայաստանին օգնություն տրամադրելու ալգորիթմը

Ուկրաինայի հայ բժիշկները քննարկել են Հայաստանին օգնություն տրամադրելու ալգորիթմը

300
0

Ուկրաինայի հայերի միության Կիևում գտնվող կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Ուկրաինայի հայ բժիշկների միության (UAMU) կլոր սեղան:

 

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AnalitikaUA.net-ին: Միջոցառման ընթացքում ամփոփվել են Գեղարքունիքի մարզ կատարած այցի արդյունքները, քննարկվել է Հայաստանին հետագա աջակցության ալգորիթմը, ինչպես նաև՝ բժիշկների, ուսանողների և հիվանդների փոխգործակցության ուղիներըՆշվում է, որ նոյեմբերին Ուկրաինայի հայ բժիշկները Հայաստան կատարած այցի ժամանակ եղել են մի շարք բուժհաստատություններում, որտեղ ուսումնասիրել են օգնություն կազմակերպելու և հայրենիքի գործընկերների հետ փոխգործակցության հնարավորությունները։

 

44-օրյա պատերազմի ժամանակ ՈւՀԲՄ -ի բժիշկները Ուկրաինայի հայկական համայնքի Երևանի գրասենյակի շրջանակներում օգնություն էին ցուցաբերում պատերազմի ժամանակ վիրավորվածներին։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ