Գլխավոր էջ Գլխավոր Անվտանգ պատվաստումներ․ հազարից ավելի պատվաստված հղիների մի մասն արդեն ծննդաբերել է

Անվտանգ պատվաստումներ․ հազարից ավելի պատվաստված հղիների մի մասն արդեն ծննդաբերել է

763
0

Այս պահին ունենք հիվանդության հանդարտացում, կայունացում։ Սովարաբար մենք համեմատում ենք 14-օրյա ժամանակահատվածներն իրար հետ, եթե համեմատենք անցած 14-ը, նախորդ 14 օրերի հետ, ապա ունենք թեթևակի աշխուժացում և վիրուսի վերարտադրողականության ցուցանիշը 0,6 %-ից մի փոքր բարձրացել է մինչև 0,8 %։ Այս մասին օրերս CivilNet.am-ի տաղավարում ասել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Անդրադառնալով Քովիդով վարակվածների թվի նվազեցմանը նա ասաց, որ այդ հարցում զգալի դեր ունեցան պատվաստումները, սակայն դա ընդհանուր միջոցառումների արդյունք էր։ Որպես օրինակ Սահակյանը առանձնացրեց բուժաշխատողներին՝ նշելով, որ նրանք ռիսկի խումբ են համարվում և սկզբնական շրջանում նրանց շարքերում բավականին շատ էին վարակի դեպքերը, մինչդեռ վերջին ալիքի ժամանակ եղել են եզակի դեպքեր, իսկ պատվաստման ցուցանիշը բարձր է։  

«Այսօր ամբողջ աշխարհում որևէ մեկը չի կարող ասել կոնկրետ որևէ պատվաստանյութ հոյակապ կաշխատի Օմիկրոն շտամի դեմ, թե ոչ։ Գիտնականները դեռ փորձում են ծանոթանալ Օմիկրոն շտամին՝ ի՞նչ է իրենից ներկայացնում, ի՞նչ օրինաչափություններ, ի՞նչ առանձնահատկություններ ունի, այդ թվում նաև պատվաստանյութերի առումով՝ արդյունավետությունը որքանով կնվազի կոնկրետ Օմիկրոն շտամի համար։ Այս պահին միակ հայտնի առանձնահատկությունն այն է, որ ավելի արագ է տարածվում, վարակելիությունն ավելի բարձր է, քան Դելտա տարբերակինը»,-նշել է նա։

Սահակյանը նաև հայտնեց, որ մոտ հազար հղի պատվաստվել է, որոնց մի մասը նաև ծննդաբերել է․«Բալիկները շատ նորմալ, առողջական վիճակի խնդիր չի եղել։ Ունենք նաև հղիության սկզբնական շրջանում պատվաստվածներ, ովքեր նորմալ իրենց հղիությունը տանում են և ոչ մի խնդիր չկա։ Եվ եթե ընդհանրացնենք աշխարհի փորձը՝ մենք ավելի ուշ ենք սկսել, աշխարհում ավելի շուտ սկսած երկրներ կան որտեղ գիտական հետազոտությունների և ընթացիկ պատվաստումների փորձը ցույց է տվել, որ դա անվտանգ է և որևէ կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա չեն ազդում»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ