Գլխավոր էջ Գլխավոր Անվստահություն բոլոր պատվաստումների նկատմա՞մբ․ ինչու՞

Անվստահություն բոլոր պատվաստումների նկատմա՞մբ․ ինչու՞

1409
0

Ինչպես գիտենք, ամեն տարի իրականացվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները։ Այս տարի նույնպես, արդեն մեկ ամսից ավելի, կարել է պոլիկլինիկաներում անվճար պատվաստվել սեզոնային գրպի դեմ։ Պատվաստումները կամավոր են։ Առողջապահության նախարարությունն էլ այս մասին ի սկզբանե հայտնել է, բնակչությանը հորդորել պատվաստվել և պաշտպանել իրենց և մտերիմներին։

Ինչպես նշված է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում՝ գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառող վիրուսի տեսակին համապատասխան։ «Կարևոր է ստանալ գրիպի դեմ պատվաստում յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսներն անընդհատ փոփոխվում են։ Պատշաճ պաշտպանություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ստանալ պատվաստում»:

Սակայն, պետք է հիշել, որ պատվաստումները ինչպես բժշկագիտության մեջ է կարևոր , այնպես էլ ՀՀ-ում միշտ այն իրականացվել է առանց որևէ լուրջ խնդիրների կամ քննադատությունների։ Ինչն էլ, որ եղել է, կարծես, եղել է ոչ այս աստիճան, որքան ստեղծվեց կորոնավիրուսի դեմ պատվաստումների շրջանում։ Քովիդի դեմ իրականացող պատվաստումների վերաբերյալ, արդեն իսկ ակնառու է, որ մարդկանց մոտ ի սկզբանե ստեղծվեց  անվստահություն։ Սակայն, այն ոչ այնքան կապված է պատվաստման անլրջության հետ, այլ հենց պատվաստանյութերի հետ։ Իհարկե, պատվաստվող և պատվաստանյութերին վստահող քաղաքացիներ կան, միանշանակ, սակայն մի ստվար զանգված կազմում են նաև այն անձինք, որոնք այս կամ այն պատճառով ունեն չվստահելու իրենց պատճառները։

Ինչ վերաբերում է գրպի դեմ իրականավող պատվաստումներին, այն այս տարի կարծես նույն վստահությունը չի ձևավորել մարդկանց մոտ, ինչքան ունեցել է մինչ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկը։ Սոցիալական ցանցերում, նույնիսկ, կարելի է հանդիպել օգտատերերի կողմից արված մեկնաբանություններ, որոնք ծաղրում են, իբրև «պատվաստումների նախարարություն», «կոռոնան էլ ակտուալ չի» և այլն։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ կորոնավիրուսի պատվաստումային անհաջող արշավը նաև անվստահություն է առաջացնում այն պատվաստումների նկատմամբ, որոնք տարիներով կիրառվել են, բնակչությունը պատվաստվել է և որևէ տեսակի խոչընդոտներ այս մասով չէին եղել։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ