Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով վարակվածների 40 տոկոսը դառնում է անախտանշան վարակակիր

Կորոնավիրուսով վարակվածների 40 տոկոսը դառնում է անախտանշան վարակակիր

383
0

COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ մարդկանց մոտ 40 տոկոսը հանդիսանում է կորոնավիրուսային վարակի անախտանշան կրող։ Այսպիսի եզրակացության են եկել Պեկինի համալսարանի գիտնականները, որոնք իրենց նոր հետազոտությունը հրապարակել են JAMA Network Open ամսագրում։

 

Նրանք ուսումնասիրել են 95 գիտական աշխատանքների արդյունքները եւ եկել այն եզրահանգման, որ 5 վարակվածից 2-ի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։ Հետազոտության մեջ ներառվել են խաչաձեւ եւ կոհորտային ուսումնասիրությունները, ինչպես նաեւ մի շարք դեպքերի հետազոտությունները։ Ընդհանուր առմամբ հետազոտությունն ընդգրկում է ավելի քան 29 մլն մարդ։Գիտնականների խոսքով՝ անախտանշան դեպքերի ընդհանուր տոկոսը թեստավորված բնակչության շրջանում կազմել է 0,25 տոկոս։ Առանձին ուսումնասիրություն է կատարվել ծերերի տան բնակիչների (4,52 տոկոս), ավիաուղեւորների եւ զբոսանավերի ուղեւորների (2,02 տոկոս), բուժաշխատողների եւ ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցների պացիենտների (0,4 տոկոս), ինչպես նաեւ հղի կանանց (2,34 տոկոս) շրջանում։ Կորոնավիրուսային վարակ ունեցող մարդկանց մեջ անախտանշան վարակակիր է եղել 40,5 տոկոսը։

 

Ինչպես նշում են գիտնականները, պացիենտների մեծ մասը չի դիմել բուժօգնության համար եւ չի հայտնաբերվել ջերմության սքրինինգի օգնությամբ։ Գրեթե բոլորի մոտ վարակը հայտնաբերվել է ռիսկի նեղ խմբերում զանգվածային թեստավորմամբ, ինչպես նաեւ հիվանդների շրջապատում շփումների ստուգում իրականացնելով։ Հետազոտողները կարծում են, որ ամենայն հավանականությամբ անախտանշան վարակակիրների տոկոսը իրականում շատ ավելի մեծ է։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ