Ամբողջ աշխարհի կառավարությունները հուսահատորեն փորձում են կիրառել Covid-19 բուստեր դեղաչափերը, որպեսզի մարդկանց պաշտպանությունն ավելի ուժեղացնեն վիրուսի փոխանցվող նոր տարբերակից: Այս մասին հայտնում է CNBC.com:
Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է անցել այն պահից, երբ հայտնաբերվել և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է «անհանգստացնող տարբերակ» նոր խիստ մուտացիայի ենթարկված Covid omicron շտամը։ Մինչ այդ, հետազոտությունը ցույց էր տվել, որ Covid-ի դեմ պատվաստանյութերի իմունիտետը նվազում է մոտ վեց ամիս հետո, ինչը նշանակում է, որ բուստեր դոզաներ են անհրաժեշտ պաշտպանիչ հակամարմինները ուժեղացնելու՝ հնարավոր վարակի դեմ պայքարելու համար:
Omicron-ի հայտնվելն էլ ավելի կարևոր դարձրեց բուստեր դոզաները: Դա պայմանավորված է նրանով, որ մի շարք վաղ ուսումնասիրություններ, իրավիճակի հրատապության պատճառով,ցույց են տվել, որ Covid-ի դեմ պատվաստանյութերն ավելի քիչ արդյունավետ են օմիկրոն տարբերակի դեմ՝ համեմատած գլոբալ գերիշխող դելտա շտամի և այլ տարբերակների հետ:
Բայց այդ նույն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատվաստանյութի երեք չափաբաժինները՝ երկու նախնական ներարկումը գումարած խթանիչ, բուստեր ներարկումը, զգալիորեն մեծացնում է պաշտպանությունը օմիկրոնից:
Օֆելյա Պողոսյան