Գլխավոր էջ Գլխավոր Օմիկրոն շտամն արագորեն տարածվում է․ դա տագնապալի է, եթե նույնիսկ այն ավելի...

Օմիկրոն շտամն արագորեն տարածվում է․ դա տագնապալի է, եթե նույնիսկ այն ավելի մեղմ է

870
0

Քովիդի նոր շտամ Օմիկրոնը շատ արագ է տարածվում այն երկրներում, որտեղ այն հայտնաբերվել է։ Նույնիսկ եթե այն առաջացնում է թեթև հիվանդություն, թեպետ դա այդպես չէ, այնուամենայնիվ,  շատ մարդիկ կհայտնվեն հիվանդանոցում և կմահանան։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Նոր շտամը Բրիտանիայում առնվազն սպանել է մեկ մարդու և 10 մարդ հայտնվել է հիվանդանոցում և համաձայն պաշտոնական տեղեկատվության նրանց մեծ մասը եղել է պատվաստված։

«Հարավային Աֆրիկայում այն ավելի արագ է տարածվում, քան Դելտա շտամը, որտեղ Դելտա շտամի շրջանառությունը ցածր է եղել և դրա հետ մեկտեղ ավելի արագ է տարածվում քան Դելտա շտամը այն երկրներում, որտեղ Դելտա շտամի դեպքերի հաճախականությունն ավելի բարձր է, օրինակ Միացյալ թագավորությունում»,-այս մասին հայտնեց Առողջապահության կազմակերպությունը անցած շաբաթ։

«Հաշվի առնելով առկա փաստերը լիովին հավանական է, որ Օմիկրոն շտամը առաջ կանցնի Դելտա շտամից, որի դեպքում վարակը համայքով է փոխանցվում»,-տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Դեռ հայտնի չէ, թե որքան բարդ է նոր շտամը, թեպետ մինչ այժմ հաստատված դեպքերը եղել են թեթև։ Սա կարող էր հուսադրել, բայց եթե Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում, քան Դելտա շտամը և նախկին շտամները՝ շրջանցել պաշտպանությունը, որը ապահովում են  պատվաստանյութերը, և վերջին հաշվով՝ ավելի շատ մարդ վարակել, որը նշանակում է, որ ավելի շատ մարդ կհայտնվի հիվանդանոցում և ավելի շատ մարդ կմահանա։

«Օմիկրոնի մասին մենք գիտենք այն է, որ շտամը շատ արագ է տարածվում, ինչը նախկինում չենք տեսել։ Վարակվածների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր 2-3 օրը մեկ»,- ասել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Յավիչը Sky News-ին, երկուշաբթի օրը։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ