Գլխավոր էջ Գլխավոր Ո՞վ է հոգալու այն քաղաքացու հիվանդանոցային ծախսերը, ով կվարակվի պատվաստված անձից

Ո՞վ է հոգալու այն քաղաքացու հիվանդանոցային ծախսերը, ով կվարակվի պատվաստված անձից

10850
0

Հոկտեմբեր ամսին շրջանառվում էին խոսակցություններ, որ չպատվաստված անձանց համար բուժումը կարող է դառնալ վճարովի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ևս հնչեց, սակայն այն դեռևս հստակ որոշում չէր։ Շրջանառվում էր նաև բուժման միջին արժեքը՝ 700-800 հազար դրամ։

Կարծես, խոսակցությունները դադարել էին, սակայն օրերս մամուլում տարածվեցին, որ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ չպատվաստված, սակայն կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հիվանդանոցային բուժումը փետրվարի 1-ից վճարովի դարձնելու հարցը քննարկում է։

«Այդ ամենով պայմանավորված` հիմա կրկին այս հարցը քննարկում ենք, այնպես չէ, որ դադարել էինք քննարկել։ Կախված իրավիճակից` արդեն վերջնական որոշում կկայացնենք»,- նշել է Հռիփսիմե Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, armeniasputnik.am-ին Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը շաբաթներ առաջ այս մասով հայտնել էր, որ երբ փորձում ենք որևէ հարցում կանոններ սահմանել, դա չի նշանակում, որ  պետք է կպչենլ մարդու գրպանին և ֆինանսական տույժ տալ․ «800 հազար դրամը միջին աշխատավորձով ապրող մարդու համար իր աշխատավարձից 8 անգամ ավելի է։ Հասկանում եմ, որ պատժելու լավագույն միջոցը անձի գրպանին կպչելն է, սակայն ինֆորմացիան մարդուն թափանցիկ ներկայացնելն ավելի ճիշտ է»։

Չպատվաստված քաղաքացիների հիվանդանոցնային բուժման գնային սանդղակի վերաբերյալ մամուլում տարբեր տվյալներ կարելի է գտնել՝ 150 հազար դրամից մինչև 800 հազար դրամ և ավելի։ 

MedMedia.amը կապ հաստատեց նախարարության մամուլի խոսնակի հետ, պարզելու թե այս գնային սանդղակից ո՞րն է համապատասխանում իրականությանը, և իրականում, ինչքա՞ն է նախատեսված սահմանել չպատվաստված անձանց համար կորոնավիրուսային հիվանդության հիվանդանոցային բուժումը։

Սկզբնական խոսակցությունների համաձայն, 700-800 հազար դրամ սահմանելու մասով արդյո՞ք քննարկումներ կան վերջինիս նվազման համար, թե՞ ոչ, Խաչատրյանը դիտարկեց, որ ոչ, դա միջինացված արժեքն է․ «Եթե կհիշեք, մեր ձևակերպումները նախորդ անգամ այսպիսին էին, որ կախված հիվանդի առողջական վիճակից՝ պետության կողմից նրա բուժման համար ծախսած գումարի չափը փոփոխվում է։ Այն հիվանդները, որոնք օրինակ՝ ստացիոնարում ուղղակի անցկացնում են և առողջական վիճակը բարելավվում է, գուրս են գրվում, բնականաբար, ավելի քիչ է գումար ծախսվում իրենց համար։ Իսկ այն հիվանդները, որոնք 1-2 ամիս վերակենդանացման բաժանմունքում են անցկացնում, երևի, արդեն հասկանալի է, որ 1 մլն․-ից ավելի է գումար ծախսվում,- ընդգծեց Հռիփսիմե Խաչատրյանը։

Սակայն, պետք է հիշել, որ կան նաև պատվաստված, սակայն հոսպիտալացված անձինք։ Ասում են՝ պատվաստվածներն ավելի պաշտպանված են հիվանդության ծանր ընթացքից, բայց այնուամենայնիվ, նրանց որոշ մասը ևս հոսպիտալացման կարիք ունենում է։ Իսկ ի՞նչ անի այն քաղաքացին, ով վարակվել է օրինակ՝ պատվաստված անձից և հոսպիտալացվում է։ Ո՞վ է հոգալու տվյալ անձի հիվանդանոցային ծախսերը, այն դեպքում երբ տվյալ պատվաստված անձի համար հիվանդանոցային բուժումը շարունակելու է անվճար լինել։

Իհարկե, այս ամենը տանում է նրան, որ եթե ոչ բոլորը, ապա բնակչության ստվար զանգվածը պատվաստվի,սակայն խնդրի շուրջ շարունակաբար դրվող նոր խտրականությունները ՝ պատվաստված, չխատվաստված անձանց նկատմամբ, կարծես այնքան էլ ընդունելի չէ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ