Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Միլիոնավոր հիվանդներ, տասնյակ հազարավոր մահեր․ բժիշկները կանխատեսում են Օմիկրոնի հունվարյան ալիքը

Միլիոնավոր հիվանդներ, տասնյակ հազարավոր մահեր․ բժիշկները կանխատեսում են Օմիկրոնի հունվարյան ալիքը

1308
0

Գիտնականները նախազգուշացնում են, որ եթե Մեծ Բրիտանիայում հունվարին չգործեն սահմանափակումներ, ապա կարող է սկսվել Օմիկրոն շտամի հզոր ալիք։ Նրանց գնահատմամբ, ապրիլի վերջին մահվան դեպքերը կարող են տատանվել 25-ից մինչև 75 հազարի սահմանում՝ կախված պատվաստանյութերի ակտիվությունից։ Այս մասին հայտնում է BBC-ին։

Հետազոտությունն իրականացրել է Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի (LSHTM)  համաճարակային մոդելավորման մասնագետների ազդեցիկ թիմը, որը խորհուրդ է տալիս Բրիտանական կառավարությունը։ Բայց նույնիսկ նրանք միանշանակ կանխատեսում անել չեն կարող։ Փորձագետներն առաջարկում են դեպքերի զարգացման տարատեսակ հավանական տարբերակներ և շատ բան կախված է լինելու բուստեր չափաբաժնի արդյունավետությունից։

Շաբաթ օրը Բրիտանիայում հաստատվել է Օմիկրոն շտամով վարակվելու 633 դեպք, թեպետ վարակվածների իրական թիվը կարող է անհամեմատ շատ լինել։

Նույնիսկ, եթե պարզվի, որ վիրուսի նոր տարբերակն ավելի մեղմ է, քան նախկինները, որը մատնանշում է Հարավային Աֆրիկայում կատարված ուսումնասիրության նախնական տվյալները, որտեղ Օմիկրոն շտամը ամենայն հավանականությամբ ի հայտ է եկել, փորձագետները կանխատեսում են վարակման նոր ալիք, որի ընթացքում քիչ մարդիկ չէ որ կհայտնվեն հիվանդանոցում։

Հետազոտության համահեղինակներից մեկի կարծիքով, Օմիկրոն շտամը շատ արագ է տարածվում և դա լուրջ մտահոգության պատճառ է դառնում, ուստի բացառված չէ, որ տարեվերջում այս շտամը Անգլիայում լինի առաջատար։

Նյութն ամբողջությամբ այստեղ։

Թարգմանությունը՝ Medmedia.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ