Գլխավոր էջ Գլխավոր Թեստավորումն առաջին և կարևոր գործիքն է համաճարակը կառավարելու համար․ համաճարակաբան

Թեստավորումն առաջին և կարևոր գործիքն է համաճարակը կառավարելու համար․ համաճարակաբան

1005
0

Ինչպես ամբողջ աշխարհում, ՀՀ-ում ևս կորոնավիրուսային համավարակը դեռևս շարունակում է տարածվել, խլել մարդկանց կյանքեր։ Դրան զուգահեռ շարունակվում է պատվաստումային գործընթացը։ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի համաձայն՝ աշխատող քաղաքացիները գործատուին ներկայացնում են ՊՇՌ թեստի կամ պատվաստման հավաստագրերը։ Իսկ թեստավորում եղել է միայն կորոնավիրուսային ախտանիշների առկայության դեպքում, կամ սեփական գրպանի հաշվին։

Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը նշում է, որ թեստավորումն առաջին և կարևորագույն գործիքն է համաճարակը կառավարելու համար։ Ճիշտ նպատակային հետազոտում  իրականացնելն օգնում է ապահովել հիվանդության վաղ ախտորոշումը։ «Ցնկացած մարդ, որ կարիք ունի հետազոտվելու, նա պիտի հետազոտվի և ստանա պատասխանը։ Դրանից է կախված վաղ բուժման սկիզբը , բուժման արդյունավետությունը, և դրանից է կախված ավելի քիչ հոսպիտալացումները, եթե մենք կազմակերպում ենք ճիշտ ամբուլատոր բուժումը։ Ու տրամաբանական է՝ ավելի ցածր մահացություն։ Մենք դա չենք արել, և բողոքում ենք բարձր մահացությունից»,-ընդգծեց Հովհաննիսյանը։

Նրա դիտարկմամբ, եթե մեծ քանակով, ճիշտ թեստավորում ենք, դրանով պատկերացնում ենք համաճարակը, կարողանում ենք կանխատեսել վերջինիս զարգացումը և հետևաբար, կարողանում ենք պլանավորել հետագա աշխատանքները, այսինքն, ռազմավարական մոտեցումները․ «Այդ ամենի հիմքում ընկած են ճիշտ կազմակերպված թեստավորումը, որի մասին խոսել ենք համաճարակի առաջին օրվանից։ Ցավոք սրտի, մինչ այսօր, որպես համաճարակի կառավարման գործիք՝ չի կիրառվում»։

Սակայն, այն ոչ միայն չի իրականացվում մեզ մոտ, այլև աշխատող անձանց թեստավորումը լինում է իրենց սեփական միջոցներով։ Բազմիցս այս հարցը քննարկումների և քննադատությունների առիթ է հանդիսացել, բայց միայն նկատելի էր այն, որ թեստավորվող անձանց ավելացման պարագայում իջեցվեց ՊՇՌ թեստի գները։ Իսկ ինչ վերաբրեում է համատարած թեստավորմանը, որպես այդպիսին, այդ մասով որևէ գործողություն չի իրականացվել։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ