Գլխավոր էջ Գլխավոր Նո՞ր որոշումներ․ արդյո՞ք պետությունը կներկայացնի երաշխիքներ

Նո՞ր որոշումներ․ արդյո՞ք պետությունը կներկայացնի երաշխիքներ

1195
0

Օրերս Հանրային քննարկում հաղորդման շրջանակում Ռեստորանների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Բարսեղյանն անդրադառնալով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարությանը՝ հունվարի մեկից սպասվող փոփոխություններին՝ նշեց, որ դեռևս խոսք չկա հասարակական տրանսպորտից, մարդկային կուտակումներից և նկատելի են հակասություններ Առողջապահության նախարարության հայտարարությունների և ձեռնարկվելիք միջոցների մեջ, որովհետև չենք կարող խոսել հանրային առողջությունից, առողջապահությունից՝ լինելով հասարակության մի մաս որտեղ կա տնտեսություն, սոցիալական կյանք։

«Պանիկա տարածելը սխալ է և չի կարելի անտեսել հասարակական կյանքի մի քանի կողմերը։ Չի կարելի անտեսել փաստերը։ Տիկին նախարարը նաև ասաց, որ չի անհանգստանում, որ մեր շրջանառությունը կնվազի։ Եթե պետության կառավարիչներից մեկը չի անհանգստանում տնտեսական ոլորտի համար, մինչդեռ առողջապահության ոլորտից է։ Տեսեք, մենք չենք մտնում առողջապահական ոլորտ և չենք քննարկում վակցինացիայի լավ կամ վատ լինելը, օգտակար կամ անօգուտ լինելը, մենք խոսում ենք տնտեսական ոլորտից»,-նշել է նա։

Ըստ Բարսեղյանի՝ նախարարի մի քանի հայտարարություններ հակասում են իրար։

«Խստացման հետ մեկտեղ, պետությունն ունի այլ պարտավորություններ, քանի որ պետությունն է հանդիսանում վերջնական պատասխանատուն թե հանրային առողջության, թե սոցիալական բաղադրիչին և թե տնտեսության։ Տիկին նախարարն ասում է, որ չի անհանգստանում, որ շրջանառությունը կնվազի։ Սա նշանակում է, որ եթե պետությունն ի դեմ նախարարի չի անհանգստանում տնտեսական դաշտի մասով, ապա պետությունը պետք է ներկայացնի երաշխիքներ, որ 50 հազար հոգին, որ զբաղված են հասարակական սննդի ոլորտում, չեն կորցնի իրենց եկամուտները, չեն կորցնի իրենց աշխատանքը։ Սա պարզապես պետական հոգածության մասին է խոսքը»,-ասել է նա։

Իր խոսքում Բարսեղյանն անդրադարձավ Թայլանդի օրինակին՝ որտեղ որոշվել է, որ հանրային առողջությունն հարյուր տոկոսով ավելի կարևոր է, քան տնտեսական բաղադրիչը, որն իրենց պարագայում տուրիզմն է։ Եվ այնտեղ որոշել են գնալ ամենախիստ սահմանափակումների, միևնույն ժամանակ իրենք պետական հոգածություն են տանում հյուրանոցների, ռեստորանների և այլ բիզնեսների մասին, որոնք ամենատուժածն են։

«Իմ արտահայտած անհանգստությունը երկուսն են, որ չի կարելի պետական մակարդակով պանիկա տարածել, պետք է համապարփակ աշխատել բոլոր ուղղություններով, այլ ոչ թե թատրոններով, ցուցահանդեսներով, այլ նաև՝ հասարակական տրանսպորտով։ Մեդալը երկու կողմ ունի՝ սոցիալական, առողջապահական և տնտեսական։ Եթե մենք խոսում ենք առողջապահականի մասին, պարտավոր ենք չմոռանալ սոցիալականի մասին, եթե տեղի ունենա սոցիալական պայթյուն, հաջորդ անգամ հանդիպելու ենք խոսելու սոցիալական պայթյունից»-,նշել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ