Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մուտացիաների շնորհիվ «Օմիկրոնը» կարող է ավելի վարակիչ շտամ դառնալ

Մուտացիաների շնորհիվ «Օմիկրոնը» կարող է ավելի վարակիչ շտամ դառնալ

760
0

ԱՀԿ-ն վաղաժամ է համարել Օմիկրոնի դեմ պայքարի վերաբերյալ առաջարկություններ անելը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս չի ձևավորել որևէ կոնկրետ առաջարկություն omicron COVID-19 շտամի տարածումը զսպելու համար։

«Այն ուսումնասիրելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է ԱՀԿ Եվրոպական բյուրոյի տնօրեն դոկտոր Հանս Կլյուգեն, հայտնում է INTERFAX.RU-ն։

«Մեզ մի քիչ ավելի շատ ժամանակ է պետք: Դեռ վաղ է որոշակի առաջարկություններ անել՝ կապված օմիկրոնի շտամի տարածման հետ», — երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Կլյուգեն: Նա հավելել է, որ ԱՀԿ-ն դեռևս ունի միայն նախնական և փոփոխական տեղեկատվություն Օմիկրոնի դեմ գործող միջոցների արդյունավետության վերաբերյալ։ Սա վերաբերում է նաև պատվաստանյութերին, ախտորոշման մեթոդներին և թերապիային:

Միևնույն ժամանակ, Կլյուգեն ընդգծել է, որ եվրոպական տարածաշրջանում դեռևս գերակշռում է Դելտա շտամի տարածումը, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդները մնում են նույնը։

«Այն, ինչ մենք անում ենք դելտա տարբերակի դեմ պայքարում, մեզ օգուտ կբերի, եթե օմիկրոնը դառնա ավելի գերիշխող»,- ընդգծել է Կլյուգեն։

Նրա խոսքով, COVID-19-ի տարածումը զսպելու հիմնական ջանքերից են պատվաստումների մակարդակի բարձրացումը, պատվաստանյութերի խթանող չափաբաժինների ընդունումը և դիմակ կրելը։

Բացի այդ, Կլյուգեն կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների ներդրումն անվանել է «վերջին միջոց»։ Նրա խոսքով՝ նման միջոցը «կիրառելի է միայն այն դեպքում, երբ պատվաստումների մակարդակի բարձրացման գործնականում բոլոր հնարավոր տարբերակները սպառված են»։

Ավելի վաղ ԱՀԿ-ն հրապարակել էր զեկույց, որում նշվում էր, որ մուտացիաների պատճառով, որոնք կարող են «օմիկրոնն» ավելի վարակիչ շտամ դարձնել, դրա արագ տարածման հավանականությունը աշխարհով մեկ չափազանց մեծ է։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ