Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում մեկ օրում COVID-ի նվազագույն թվով դեպքեր են հայտնաբերել հոկտեմբերի կեսերից ի...

Ռուսաստանում մեկ օրում COVID-ի նվազագույն թվով դեպքեր են հայտնաբերել հոկտեմբերի կեսերից ի վեր

285
0

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով նոր հիվանդացածների օրական աճը կազմել Է գրեթե 31 հազար 96. սա հոկտեմբերի կեսերից ի վեր նվազագույն ցուցանիշն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, որը հրապարակվել Է դեկտեմբերի 7-ին:

 

Մոսկվայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի 2573 նոր դեպք. սա 18 տոկոսով պակաս Է նախօրյակի՝ դեկտեմբերի 6-ի ցուցանիշից: Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել Է 2381 դեպք, Մոսկվայի մարզում՝ 2208: Այս տարածաշրջաններում նաեւ նկատելի Է նոր հիվանդացածների օրական աճի նվազման միտումը:Անցած օրա ընթացքում կորոնավիրուսից մահացել Է 1182 հիվանդ: Ամենաշատ մահացածները բաժին են ընկնում Մոսկվային՝ 94 մարդ, Մոսկվայի մարզին՝ 52 եւ Պետերբուրգին՝ 51: Ընդամենը Ռուսաստանում համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է կորոնավիրուսային վարակի 9 մլն 864 հազար 845 դեպք: Մահացել Է 283 հազար 644 մարդ, ապաքինվել Է 8 մլն 565 հազար 91 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում դուրս Է գրվել 34 հազար 615 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ