Գլխավոր էջ Նորություններ Նորածիններին սխալմամբ պտվաստել են կորոնավիրուսի դեմ

Նորածիններին սխալմամբ պտվաստել են կորոնավիրուսի դեմ

744
0

Բրազիլիայում երկու նորածին երեխաների սխալմամբ պատվաստել են կորոնավիրուսի դեմ։ Պատվաստումից հետո նրանց հոսպիտալացրել են։ Այս մասին հայտնում է Uol կայքը։ Երեխաներից մեկը եղել է աղջիկ՝ երկու ամսական, մյուսը՝ տղա՝ չորս ամսական։ Երեխաների մոտ նկատվել է բարձր ջերմություն, որը ոչ մի կերպ հնարավոր չի եղել իջեցնել եւ սկսվել է փսխում։

Երեխաները հիվանդանոցում կանցկացնեն մեկ շաբաթ եւ ամեն 48 ժամը մեկ նրանց կանցկացվի արյան անալիզ, էլեկտրասրտագրում եւ էխոկարդիոգրամմա։ Տեղի ունեցածի հետ կապված սկսվել է կարգապահական քննություն։ Բուժքույրը, ով սխալմամբ երեխաներին պատվաստել է կորոնավիրուսի դեմ, ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ