Գլխավոր էջ Նորություններ Ցողունային բջիջների իմպլանտները կարող են օգնել 1-ին տիպի շաքարախտով հիվանդներին

Ցողունային բջիջների իմպլանտները կարող են օգնել 1-ին տիպի շաքարախտով հիվանդներին

333
0

Ցողունային բջիջների իմպլանտները 1-ին տիպի շաքարախտով հիվանդների օրգանիզմին թույլ են տվել ինսուլին արտազատել: Առայժմ նոր մեթոդով արտադրվող այս հորմոնի քանակը մեծ չէ, սակայն գիտնականները հուսով են, որ հնարավոր կլինի ստեղծել լիարժեք թերապիա, որը շաքարախտով հիվանդներին թույլ կտա առանց ամենօրյա ներարկումների ապրել։

 

Medportal.ru-ն պատմում է, որ երկու խոշոր՝ Cell Stem Cell եւ Cell Reports Medicine ամսագրերում հրապարակված հետազոտությունը խոստումնալից լուծում է տալիս ինսուլինից կախվածության խնդրին՝ 1-ին տիպի շաքարախտով հիվանդների մոտ, որոնց օրգանիզմը չի կարող ինքնուրույն ինսուլին արտադրել:

 

Գիտնականները ցողունային բջիջների հիման վրա ստեղծել են իմպլանտ, որը ինսուլին է արտազատում պացիենտների ենթաստամոքսային գեղձի վնասված բջիջների փոխարեն: Առայժմ չի հաջողվել հասնել թերապեւտիկ ազդեցության, եւ ինսուլինի քանակը մնում է անբավարար, սակայն գիտնականները հույս ունեն, որ այս հարցը շուտով կլուծվի։

 

Հետազոտության մասնակիցները ստիպված են եղել ընդունել դեղամիջոցներ, որոնք ճնշում են իմունային պատասխանը, որպեսզի խուսափեն դոնոր բջիջներ պարունակող իմպլանտների վանումից: Դեռեւս հայտնի չէ նաեւ, թե հնարավոր կլինի արդյոք երկար ժամանակ պահպանել դոնոր բջիջների արդյունավետությունն ու անվտանգությունը։

 

«Ապագայի համար իդեալական սցենար կլիներ ցողունային բջիջների հիման վրա մատչելի, անվտանգ եւ արդյունավետ փոխարինման թերապիայի ստեղծումը: Որի դեպքում իմունային ճնշման կամ ինվազիվ բարձր ռիսկային փոխպատվաստման ընթացակարգերի անհրաժեշտություն չէր լինի»,- ասել է հետազոտության համահեղինակ, Լեյդենի համալսարանի բժշկական կենտրոնի աշխատակից Ֆրանսուազա Կարլոտին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ