Գլխավոր էջ Գլխավոր Ո՞վ կարող է ստանալ պատվաստման բուստեր դեղաչափը

Ո՞վ կարող է ստանալ պատվաստման բուստեր դեղաչափը

2307
0

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն օրերս տեղի ունեցած հարցազրույցներից մեկի ընթացքում անդրադարձավ պատվաստման բուստեր դեղաչափի շուրջ առաջացած հարցերին։ Մասնավորապես՝ խոսեց այն մասին, թե ովքեր իրավունք ունեն ստանալու արդեն երրորդ դեղաչափը։

Նա նշեց, որ այն անձինք, ովքեր 6 ամսից ավել արդեն պատվաստվել են երկու դեղաչափ, այսինքն պատվաստման լիարժեք կուսրը ստացել են, նրանք իրավունք ունեն ստանալ նաև բուստեր դեղաչափը․ «Այն 18 տարեկանից բարձր անձանց համար է, նույն սկզբունքով, ինչպես արել ենք ամբողջական պատվատումների կուրսը։ Սա մեկ դեղաչափ է, բուստերը հենց իր գաղափարով դա է նշանակում, հիմնականում, ավելի շատ առաջնահերթություն տալու ենք ռիսկի խմբերին, խրոնիկներին, տարբեր ուղեկցող հիվանդություն ունեցող, 65-ից բարձր տարիքի անձանց, բուժաշխատատողներին» ,-նշեց Սահակյանը։

Հավելեց, որ այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ 18 տարեկանից բարձր ազգաբնակչությունում, նրանք ովքեր երկու դեղաչափ ունեն՝ իրավունք չունեն ստանալ նաև երրորդ դեղաչափը։ «Եթե մարդը ցանկանում է շարունակել իր նույն պատվաստանյութով նաև երրորդ դեղաչափը՝ կստանա նույն պատվաստանյութով, բայց մարդ կարող է նաև փոխել այն։ Վերջին ժամանակահատվածում բավականին լուրջ հետազոտություններ, ապացույցներ արդեն կան, որ ինֆորմացիոն կամ ՌՆԹ պատվաստանյութերը բավականին արդյունավետ են որպես բուստեր դեղաչափ, հիմնականում հետազոտությունները կատարվել է վեկտոր պրոֆիլով պատվատանյութերից հետո։ Օրինակ՝ Աստրա զենեկա, Սպուտնիկ վ պատվաստանյութերը վեկտոր պրոֆիլի պատվաստանյութերն են»,ընդգծեց Գայանե Սահակյանը։

Նա նշեց, որ եթե արդեն ստանում են բուստեր դեղաչափը ՌՆԹ պարունակող պատվաստանյութով, որը մեզ մոտ Մոդեռնան և Ֆայզեր պատվաստանյութերն են, որոնք բավականին արդյունավետ են այս դեպքում, այնուամենայնիվ, եթե անձը ցանանում է շարունակել երրորդ դեղաչափը Սպուտնիկ Վ պատվաստանյութով,այդ մասով որևէ հակացուցում չկա։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ