Գլխավոր էջ Նորություններ Խորվաթիայում հայտնաբերվել են «Օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը

Խորվաթիայում հայտնաբերվել են «Օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը

488
0

Խորվաթիայում հայտնաբերվել են Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Խորվաթիայի հանրային առողջության ինստիտուտի ղեկավարը։

 

«Օմիկրոնի շտամը հաստատվել է երկու հիվանդի մոտ, հիվանդները պատվաստված են և չունեն հիվանդության ծանր պատկեր»,-ընդգծել է նա։

 

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցիչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող:

 

Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նոր շտամի դեպքում ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։

 

ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը:

Հետևաբար, նոր շտամը կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ