Գլխավոր էջ Նորություններ Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը` ՀՀ֊ում

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը` ՀՀ֊ում

300
0

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման  և կանխարգելման ազգային կենտրոնից։  Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։

‼️ Դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակվում են հայտնաբերվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ։

Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.

▶️ Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,
▶️ խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
▶️ եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
▶️ եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
▶️ մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
▶️ հագնվե´ք եղանակին համահունչ,
▶️ պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
▶️ օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
▶️ հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
▶️ հետևե´ք անձնական հիգիենային։

⚠️ Հիշեցում. Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ, կամ ցանկացած ընդմիջումով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ