Գլխավոր էջ Նորություններ Ինչպիսի՞ն է omicron շտամի պատճառով COVID-19-ով կրկին վարակվելու հավանականությունը

Ինչպիսի՞ն է omicron շտամի պատճառով COVID-19-ով կրկին վարակվելու հավանականությունը

456
0

Omicron շտամի պատճառով COVID-19-ով վարակվելու հավանականությունը 1%-ից պակաս է։ Այսպիսի վիճակագրություն է ներկայացրել Աֆրիկյան գիտահետազոտական առողջության ինստիտուտի պրոֆեսոր Վիլեմ Հանեկոմը՝ հիմնվելով կրկնակի վարակների վերաբերյալ առկա տեղեկատվության վրա:

 

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Sky News-ին, պրոֆեսորը նշել է նոր շտամի բարձր վարակելիությունը, ինչը, ըստ այսօր առկա տվյալների, հանգեցնում է հիվանդության մեղմ ընթացքի։ Ընդ որում, omicron-ը չափազանց արագ է տարածվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, իսկ նոր դեպքերի թվի աճը տեղի է ունեցել շատ ավելի արագ, քան երկրում կորոնավիրուսի նախորդ ալիքների ժամանակ։

 

Պրոֆեսորի խոսքով, omicron շտամը ավելի հաճախ դիտարկվում է երիտասարդ պացիենտների, հատկապես՝ չպատվաստվածների մոտ, սակայն հիվանդությունն ավելի հեշտ է ընթանում:

 

Այնուամենայնիվ, ըստ մասնագետի, պետք է զգույշ լինել, քանի որ խոսքը միայն omicron շտամի տարածման ամենասկզբի մասին է, երբ շատ բաներ դեռ հայտնի չեն։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ