Գլխավոր էջ Գլխավոր Մեր թոշակառուները շա՞տ են գնում ռեստորաններ, որ փակելով` խթանենք նրանց պատվաստմանը ․...

Մեր թոշակառուները շա՞տ են գնում ռեստորաններ, որ փակելով` խթանենք նրանց պատվաստմանը ․ Հովհաննիսյան

2804
0

Պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Սակայն, շարունակում են նաև սահմանափակումները խստացնել։ Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ նախ պետք է հասկանալ թե ի՞նչ նպատակ ենք դնում մեր առջև, որ սկսում ենք պատվաստումային արշավը։ «Եթե մենք խոսում ենք, որ պետք է նվազեցնենք մահացությունը, մահերի քանակը, ապա մենք արդյո՞ք սկզբում վերլուծել ենք մահերը, մահերի քանակը, նոր սկսել պատվատումային արշավը»,- նշեց Հովհաննիսյանը։

Համաճարակաբանն ընդգծեց, որ կարևոր է գիտակցել պատվաստման նպատակը, այսինքն, մահացությու՞նն ենք նվազեցնում, թե՞ վարակի տարածումը, սակայն ըստ Հովհաննիսյանը՝ պատվաստումը տարածվածության վրա այդքան էլ մեծ ազդեցություն չի թողնում։ «Պատվաստված մարդիկ վարակվում, վարակ փոխանցում են, բայց որպես կանոն՝ ծանր չեն տանում, բայց եթե մարդը հանդիսանում է համաճարակի բաղադրիչ մաս, այսինքն նա ազդում է համաճարակի վրա, հետևաբար վակցինացիան այդքան մեծ ազդեցություն չթողեց, նա ազդեց մահացության վրա։ Վակցինան դառնում է ոչ թե ընդհանուր, հանրային առողջության գործիք, այլ մարդու անձնային պաշտպանիչ գործիք, այսինքն, ցանկացած մարդ ինքը պիտի որոշի պատվաստի՞, թե՞ չէ, որպեսզի պահպանի իր առողջությունը»։։

Շատ մասնագետներ պատվաստումների մեկնարկից ի վեր վերլուծում են իրականացվող պատվաստումային արշավը։ Շատերն այս մասով ասում են, որ իրականացվող գործընթացի համար թիրախային կողմը ճիշտ չեն ընտրել, մյուսների խոսքով՝ մարդկանց այն խումբն ում համար պարտադիր է, հենց նրանք են հանդիսանում ռիսկի խմբի անձանց վարակման օղակը։ Համաճարակաբան Հովհաննիսյանը նշեց, որ գլոբալ վակցինացիոն շարժումն ավելի շատ քաղաքական է, քան մասնագիտական․ «Մասնագիտական կոչերը մի քիչ ուրիշ են, քաղաքականն ուրիշ։ Մենք ռեստորանները որ փակում ենք, խթանելու՞ ենք թոշակառուների վակցիանացիան, շա՞տ են մեր թոշակառուները գնում ռեստորաններ։ Ինչու՞ Պարսկաստանից մեզ մոտ եկավ պատվաստովելու, որովհետև նրանք սկսել էին մեծահաակնրեից, նրանք երիտսարդներից թույլ չէին տալիս պատվաստել, որովհետև կար վտանգ, որ այն մարդիմ ավելի մեծ ռիսկի տակ էին մահանալու և ամբողջ եվրոպան է սկսել այդպես»,-ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այնտեղ հերթերը գրանցել էին, բայց ում ռիսկը ցածր էր, թույլ չէին տալիս պատվաստել։ Պետք էր կենտրոնանալ այն մարդկանց վրա, որոնք բարձր ռիսկ ունեն, սկսել հենց այդ մարդկանց պատվաստումը,ինչն էլ էապես ազդեցություն կթողներ հանրապետությունւմ մահացության դեպքերի նվազման հարցում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ