Գլխավոր էջ Նորություններ Եզակի դեպք ԱՄՆ-ում. տղամարդու քթում ատամ է «աճել»

Եզակի դեպք ԱՄՆ-ում. տղամարդու քթում ատամ է «աճել»

371
0

Նյու -Յորքում արձանագրվել է բժշկությանը հայտնի հազվագյուտ դեպք: 38-ամյա նյույորքցին երկար ժամանակ բողոքել է քթով շնչելու հետ կապված խնդիրներից։ Հետազոտության ժամանակ բժիշկները տղամարդու քթի մեջ ատամ են հայտնաբերել:

 

Բժիշկները ռինոսկոպիայի միջոցով պարզել են, որ տղամարդու քթանցքներից մեկում ատամ է «աճել», որը շնչառության խանգարումից բացի, այլ անհարմարություն ու ցավ չի պատճառել, հայտնում է Daily Mail-ը։

 

Պարզվել է, որ դա 14 միլիմետր երկարությամբ ոչ ճիշտ տեղում աճած էկտոպիկ ատամ է։

 

Իրականացվել է վիրահատություն, ատամը հեռացվել է։ Շատ չանցած՝ շնչառական խնդիրները վերացել են։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ