Գլխավոր էջ Նորություններ Բրազիլիայում երկու և չորս ամսական երեխաները սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութ են ստացել

Բրազիլիայում երկու և չորս ամսական երեխաները սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութ են ստացել

215
0

Բրազիլիայում երկու երեխա սխալմամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ նրանց ստիպված հոսպիտալացրել են։

 

«Երկու ամսական աղջիկն ու չորս ամսական տղան սխալմամբ կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի չափաբաժին են ստացել։ Երեխաները ծանր են արձագանքել, ուստի նրանց շտապ հոսպիտալացրել են», — հաղորդել է Uol պորտալը։

 

Նշվում է, որ մայրերը երեխաներն տարել են հիվանդանոց, որպեսզի դիֆտերիայի, փայտացման, կապույտ հազի, հեպատիտ B-ի դեմ համակցված պատվաստում ստանան, որից հետո երեխաների ջերմությունը բարձրացել է, որը ոչ մի կերպ հնարավոր չի եղել իջեցնել, իսկ երկու ամսական աղջիկը սկսել է նաև փսխել։

 

Ըստ աղբյուրի՝  փոքրիկները հիվանդանոցում կանցկացնեն մեկ շաբաթ, յուրաքանչյուր 48 ժամը մեկ նրանցից արյան անալիզ կվերցնեն, ինչպես նաև կիրականացվի էլեկտրասրտագրություն,  էխոկարդիոգրամա։

 

Նշվում է նաև, որ ներկայումս իրականացվում է հետաքննություն, իսկ պատվաստանյութը ներարկած բուժքույրը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ