Գլխավոր էջ Նորություններ Շնչադիմակ կրելու ամոթալի ցուցանիշ ունենք․ Ամիրան Գամղրելիձե

Շնչադիմակ կրելու ամոթալի ցուցանիշ ունենք․ Ամիրան Գամղրելիձե

698
0

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, չնայած փոքր-ինչ բարելավված դինամիկային, համավարակաբանական իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Այս մասին փոխանցում է 1tv.ge-ն։

 

Գամղրելիձեի խոսքով, բոլոր այն ցուցանիշները, որոնք բնութագրում են համավարակաբանական զարգացումը, դեռևս բարձր են երկրի համար։

 

«Հասկանալի է, որ նոյեմբերի 5-ին եղել է 3410 դեպք, ինչը շատ ավելի քիչ է, քան չորս, հինգ, վեց հազարը, բայց անկման դինամիկան շատ դանդաղ է։ Ամեն րոպե կարող է լինել վատթարացող միտում: Ամենադժվար ցուցանիշը՝ մահացությունը փոքր-ինչ նվազել է, բայց մեզ նման փոքր երկրի համար օրական 46 մահը բավականին շատ է»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։

 

Գաղկրելիձեի խոսքով, կարևոր է պահպանել կանոնակարգերը, որոնցից գլխավորը շնչադիմակ կրելն ու սոցիալական հեռավարությունն են։

 

«Մենք ունենք շնչադիմակ կրելու ամոթալի ցուցանիշ՝ 28%, դա շատ վատ է։ Այնուամենայնիվ, շնչադիմակն ամենահզոր զենքերից մեկն է: Հավաքույթներից խուսափելը կարևոր կանխարգելիչ միջոցներից է։ Իհարկե, գլխավորը պատվաստումներն են։ Հատկապես վերջին երկու շաբաթում ավելացել է ամենօրյա պատվաստումների թիվը։

 

Հատկապես ազդեցիկ են եղել երկու կարևոր նախաձեռնությունները՝ երկու հարյուր լարիի խրախուսումը 60-ից բարձր բնակչության համար, ինչպես նաև կանաչ անձնագրերի ներդրման հայեցակարգը, բայց դա բավարար չէ։ Աշխատանքային օրերին կա 11-13 հազար պատվաստում, սակայն այս տարի համավարակը վերացնելու համար մեզ անհրաժեշտ է օրական 2-3 անգամ ավելի շատ պատվաստումներ»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ