Գլխավոր էջ Գլխավոր Որոշումը կմնա թղթի վրա, ինչն անվստահություն կառաջացնի, դա մեզ հեչ պետք չէ․...

Որոշումը կմնա թղթի վրա, ինչն անվստահություն կառաջացնի, դա մեզ հեչ պետք չէ․ Մելիք-Նուբարյան

1260
0

Ինչպես գիտենք, հունվարի 1 –ից նոր սահմանափակում է սպասվում ՀՀ-ում։ Հարևան երկրներում արդեն իսկ գործում է այս սահմանափակումը, այն է՝ հանրային վայրերի մուտքն ապահովել միայն պատվաստված անձանց համար  կամ կորոնավիրուսի բացասական արդյունը հավաստելու պարագայում։ Այն, թե ինչպես կարող է աշխատել, կամ կարող է արդյո՞ք աշխատել այս սահմանափակումը մեր երկրում, դա հաստատել կամ հերքել չենք կարող։

Սակայն հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ կա մտավախություն, որ դրա կիրառելիության նկատմամբ վերահսկուղություն սահմանել ուղղակի հնարավոր չի լինի․ «Այդ ամենն էլ կբերի նրան, որ որոշումը կմնա թղթի վրա, մարդիկ մի բան կլսեն, բայց իրական կյանքում ուրշ բան կտեսնեն, բայց ընդհանուր առմամբ որոշակի անվստահություն կառաջացնի հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ, դա մեզ հեչ պետք չէ՝ հաշվի առնելով նոր ի հայտ եկած վարակի տեսակները»,- նշեց Մելիք-Նուբարյանը։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումներին, շատ մասնագետներ նշում են, որ առաջին հերթին պետք էր պատվաստել մեծահասակ անձանց, այնուհետև նոր երիտասարդներին։ Սակայն Դավիթ Մելիք-Նուբարյանի դիտարկմամբ՝ համավարակի տարածմանը նպաստում են ամենաակտիվ մարդիկ, իսկ ակտիվ հիմնականում այն մարդիկ են, ովքեր այցելում են նման վայրեր: «Այս պատճառով տրամաբանությունն ինձ համար հասկանալի է, շատ երկրներում գործում է, բայց կան երկրներ, որոնք ցանկացել են ներդնել, բայց գնահատելով տեխնիկական վերահսկողություն անելու դժվարությունը՝ հրաժարվել են»,- ընդգծեց Մելիք-Նուբարյանը։

Նրա խոսքով այստեղ շատ լուրջ վերլուծություն պետք է արվի, որ չստացվի տեղորոշման մասին օրենքը, որը շատ ռեսուրս տարավ, բայց արդեն գիտական վերլուծություն կա, որ այն գործնականում զրո արդյունավետություն է տվել։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ