Գլխավոր էջ Գլխավոր Մասսայական պատվաստումը հղի է լրջագույն հետևանքներով

Մասսայական պատվաստումը հղի է լրջագույն հետևանքներով

1426
0

Հանրային սննդի վայրեր, մշակութային վայրեր հունվարի 1-ից հնարավոր կլինի մուտք գործել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստված լինելու դեպքում։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը Փաստինֆոյի եթերում ասել է, որ այդ նախաձեռնությունը որևէ առնչություն չունի հանրային առողջապահության հետ։

«Դա հերթական ռեպրեսիվ միջոցառումն է, որը, ըստ իս, ավելի է խորացնելու մարդկանց մեջ բաժանումը, նոր բաժանարար գիծ է լինում՝ պատվաստված, չպատվաստված»,-նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով, պատվաստված մարդիկ վարակվում են և վարակը փոխանցում են անգամ պատվաստված մարդկանց։

«Ո՞վ, ո՞ւմ համար է վտանգ ներկայացնում՝ պատվաստվածը չպատվաստվածի համար, թե հակառակը։ Չպատվաստված մարդը, ով ունի QR կոդ, հիվանդ չէ, վտանգ չի ներկայացնում, իսկ պատվաստվածը, ով չի ստուգվում, ՊՇՌ թեստ չի հանձնում՝ ազատ մուտք ու ելք ունի ամեն տեղ, կարող է կրել վիրուսը և վարակը փոխանցել, այդ թվում պատվաստված մարդկանց։ Հիմա սա ի՞նչ հանրային առողջապահության խնդիր է լուծում»,-նշել է նա՝ հավելելով, որ առողջապահության նախարարության գործելաոճը հանրայի առողջապահության խնդիրներին համահունչ չէ, այլ դա այլ օրակարգ է, այստեղ առողջապահական օրակարգ չկա։

Պրոֆեսորի խոսքով՝ կան ողջամիտ գիտնականներ, բժիշկներ, ովքեր ասում են, որ մասսայական պատվաստումը հղի է լրջագույն հետևանքներով․«Երբևիցե չփորձարկված դեղամիջոցներով մասսայական պատվաստում չի եղել մարդկության պատմության մեջ։ Եթե ապացուցված է դրանց արդյունավետությունը, ապա առաջին հերթին պատվաստեք նրանց, ովքեր կարիք ունեն։ Ինչո՞ւ եք ուզում պատվաստել բոլորին»։

Անդրադառնալով Օմիկրոն շտամին նա նշեց, որ նոր շտամի մասին շատ քիչ տեղեկատվություն կա, այն էլ շատ նախնական։ Իսկ աղմուկը, որը կա նոր շտամի շուրջ այն է, որ հնարավոր է, առկա պատվաստանյութերը շրջանցեն նոր շտամը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ