Գլխավոր էջ Medmedia TV 1068 պատվաստված քաղաքացի վարակվել է Քովիդով

1068 պատվաստված քաղաքացի վարակվել է Քովիդով

759
0

Կառավարության նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով կորոնավիրուսի նոր շտամին, նշել է, որ դրա հետ կապված դեռ ուսումնասիրություններ են իրականացվում, և թե պատվաստանյութերի ազդեցությամբ նվազում արձանագվու՞մ է, թե՞ ոչ։

«Մի բան պարզ է, անգամ եթե պատվաստանյութերի արդյունավետությամբ որոշակի նվազում լինի վարակելիության առումով տվյալ շտամով, միևնույնն է հիվանդության ծանր ընթացքի և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և միակ միջոցը հիվանդության դեմ պայքարելու։ Դելտա շտամը, երբ ի հայտ եկավ, նույն մտահոգությունները կային, բայց փորձը ցույց է տալիս, որ պատվաստումները փրկում են մարդկանց կյանքը։ Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղենք պատվաստումների գործընթացը արագացնելու և շեմը անընդհատ բարձրացնելուն։ Առաջին դեղաչափ ստացել է բնակչության 40 տոկոսը և ամբողջական պատվաստում ունի 23․9 տոկոսը։  Ունենք 12465 ակտիվ դեպք, ինչը շեշտակի նվազել է, այս դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվը 1068-ն է, ինչը 8․6 տոկոսն է կազմում և հոսպիտալացված 2349 քաղաքացիներից ընդամենը 87-ն է, որ պատվաստված են, սա ցույց է տալիս պատվաստումների արդյունավետությունը»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ