Գլխավոր էջ Medmedia TV «Մեզ հաջողվում է օրը 20 հազարից ավելի պատվաստում իրականացնել»․Նիկոլ Փաշինյան

«Մեզ հաջողվում է օրը 20 հազարից ավելի պատվաստում իրականացնել»․Նիկոլ Փաշինյան

755
0

Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին նշել է, որ ունենք որոշակի մեղմացում, չնայած նոր շտամի ի հայտ գալուն․

«Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված որոշակի մեղմացում ունենք, բայց ունենք նոր շտամ՝ Օմիկրոնը, ճիշտ է Հայաստանում դեռևս դեպք չի հայտնաբերվել, բայց դեռ չգիտենք, թե այս նոր շտամով վարակվելուց հետո մարդիկ ինչպես կտանեն ընթացքը։ Մենք պետք է չթուլացնենք մեր զգոնությունը։Որոշակի շոշափելի արդյունքներ ունենք պատվաստումների առումով, արդեն մոտենում ենք 500 հազարին։ Մեզ հաջողվում է օրը 20 հազարից ավելի պատվաստում իրականացնել։ Հիվանդանոցային կարողությունների լարվածությունը նվազել է»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ