Գլխավոր էջ Uncategorized «Հայր և որդի Երեմյաններ»-ում՝ որպես ռիսկային տնտեսվարող ստուգումներ կիրականացվեն

«Հայր և որդի Երեմյաններ»-ում՝ որպես ռիսկային տնտեսվարող ստուգումներ կիրականացվեն

275
0

Տեսչական մարմինները օրենքով սահմանված կարգով՝ դեկտեմբերի մեկին հրապարակել են 2022թ. իրականացվելիք պլանային ստուգումների տարեկան ծրագրերը:

 

«Ստուգումներն ուղղված են լինելու առավելապես ամենառիսկային ոլորտներ և տնտեսավարողներ»,-հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

 

Այս տեսչական մարմնի կողմից հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել  945 ստուգումներ, որոնցից  767 բարձր  ռիսկայնությամբ, 133 միջին ռիսկայնությամբ և 45 ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ:

 

Միայն Երևանում ստուգվել է 230 տնտեսվարող։ Դրանց թվում է նաև «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն, որին պատկանող ռեստորանում ավելի քան տասն օր առաջ թունավորման դեպքեր գրանցվեցին։ Ընկերությունը ստուգվելու է որպես իրացում ու մատկարարում կատարող իրավաբանական անձ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ