Գլխավոր էջ Գլխավոր Իրենց մատուցած սովորական ցավազրկողը ժողովրդի մոտ կրկին կասկած է առաջացնելու․ Էմիլ Մարկոսյան

Իրենց մատուցած սովորական ցավազրկողը ժողովրդի մոտ կրկին կասկած է առաջացնելու․ Էմիլ Մարկոսյան

1789
0

Ինչպես հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հունվարի 1-ից պետք է հանրային վայրերի մուտքը լինի պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հաստատող սերտիֆիկատներով։ Սակայն, պատվաստումը, ավելի կոնկրետ՝ պատվաստանյութերը դեռևս շարունակում են քաղաքացիների մոտ հարցեր առաջացնել։ Շատերն այն կապում են բնակչության մոտ ձևավորված անվստահության հետ։

«Իրենց մատուցած սովորական ցավազրկողը ժողովրդի մոտ կրկին կասկած է առաջացնելու։ Պետք չէ վարկաբեկել մի համակարգ, որ ամբողջ մարդկության հույսն ու հավատը դրա հետ է կապված»,- հարցազրույցներից մեկում նշել է իրավաբան Էմիլ Մարկոսյանը։

Մարկոսյանի խոսքով՝ պատվաստումների համար խոցելի խումբը հիմնականում թոշակառուներն են, որոնք որ չեն աշխատում․ «Գործատուն իրենցից ՊՇՌ թեստավորում չի պահանջում, և նրանք էլ պատվաստվելու կարիք չունեն։ Փաստորեն, մեր ՀՀ-ի բոլոր թոշակառուները, որոնք որ չեն աշխատում, փողոցում քայլելիս եթե պահի տակ հանկարծ ուզենան մտնել սննդի կետ՝ խախտում են իրենց սահմանադրական իրավունքները։ Դրա մասին այդ նախարարությունում ոչ ոք բացարձակ չի մտածել։ Ամենավատն այն է, որ իրենց մոտեցումները բոլորն ուղղորդված են սպառնալիքների միջոցով․ չանեք՝ աշխատանքից կազատեն, չանեք՝ կտուգանվեք և այլն»,-ընդգծեց նա։

Ըստ Էմիլ Մարկոսյանի՝ չեն ուզում լսել ժողովրդի հիմնավոր պահանջները, որոնցից մեկը սեփական միջոցներով ՊՇՌ թեստավորումն է․ «Ո՞նց կարելի է նվազագույն աշխատավարձ ստացող մարդուն ամիսը 2 անգամ ուղարկել 8-10 հազար դրամանոց թեստավորման, ու դա էլ դեռ քիչ է, հիմա էլ մտածել են՝ շաբաթը 1»։ Ընդգծեց, որ առանց այդ էլ երկիրը հիմա լավ վիճակում չի գտնվում, որ լրացուցիչ ցասումներ բարձրանան։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ