Գլխավոր էջ Նորություններ Համաճարակի դեմ պայքարելու միակ միջոցը պատվաստումն է․ Արա Բաբլոյան

Համաճարակի դեմ պայքարելու միակ միջոցը պատվաստումն է․ Արա Բաբլոյան

2720
0

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում քովիդի դեմ պատվաստումները շարունակում են օրակարգում մնալ։ Սակայն, շատերի մոտ հարցեր է առաջացնում վերջինիս արդյունավետության մասով։ Սկզբում ասում էին՝ պատվաստումը կանխելու է վարակը, այնուհետև, պատվաստումը նվազեցնում է հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքն ու մահացու դեպքերը։ Պետք է փաստել, որ ըստ միջազգային տվյալների, պատվաստումների մեծ ծածկույթ ունեցող երկրներում մահացության ցուցանիշը նվազել է, բայց վարակը չի նահանջում։ Մասնագետներից շատերը, որոնք դեմ են պատվաստումների պարտադրանքին, որոնք մշտապես հորդորում են, որ պատվաստումը լինի թիրախային և ոչ բոլոին՝ ասում են, որ ի սկզբանե բնակչությանը պետք է ասվեր, որ ճի՛շտ է, պատվաստանյութերը լիարժեք փորձարկված չեն, պատվաստվալուց հետո կարող եք վարակվել և նույնությամբ վարակը փոխանցել, բայց մահացու դեպքերը կկրճատվեն։ Իսկ մեզ մոտ որպես թիրախ ընտրվել են աշխատող քաղաքացիները, որոնք, ըստ էության չեն կազմում այն տարիքային շեմը,որոնք հենց ցուցված, ինչու ոչ՝ պարտադիր է պատվաստումը։

Երեկ՝ նոյեմբերի 30 –ին առողջապահության նախարարությունն իր էջում տեղադրեց տեսանյութ/տեսաուղերձ «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի մասնակցությամբ։ Նա իր խոսքում նշեց, որ շարունակում է մնալ իր այն կարծիքին, որ կորոնավիրուսի դեմ պայքարում միակ միջոցը պատվաստումն է․ «Դեռ անցած տարի ես իմ կարծիքը ներկայացրի, որ հիմնական միջոցը կանխարգելելու և պայքարելու այս համաճարակի դեմ, դա պատվաստումներն են, և ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին և դրա փաստացի ապացույցն է այն երկրների ցուցանիշները , որտեղ որ բավականին մեծ տոկոսով պատվաստված է և մահացությունը մի քանի տասնյակ անգամ ավելի ցածր է, քան Հայաստանում»,- ընդծեց Բաբլոյանը։

Սակայն, պետք է նշել, որ ինչպես հայտնել էր համաճարակաբաններից մեկը՝ պատվաստված անձը նույնությամբ փոխանցում է վարակը, և ինչպես գիտենք, ՀՀ-ում պատվաստված անձի համար ՊՇՌ թեստավորումը պարտադիր չէ։ Ուստի՝ եթե նույնիսկ պատվաստված անձանցից քիչ տոկոսը վարակվի, այնուամենայնիվ վարակի տարածման աղբյուր հանդիսանալու է։ Եվ դուրս է գալիս, որ որպես այդպիսին, համաճարակի դեմ պայքար այն համարելը դժվար է, քանզի վարակը այսպես, թե այնպես տարածվում է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ