Գլխավոր էջ Գլխավոր ԱՀԿ-ը զգուշացնում է Օմիկրոնի հավանական գլոբալ վտանգների մասին

ԱՀԿ-ը զգուշացնում է Օմիկրոնի հավանական գլոբալ վտանգների մասին

901
0

Երկուշաբթի օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ Կորոնավիրուսի նոր տարբերակ Օմիկրոնը, որը ծագել է Հարավային Աֆրիկայում նոյեմբերի 24-ին, արդեն իսկ համընդհանուր տարածման լուրջ վտանգ է ներկայացնում՝ շատ ծանր հետևանքներով։ Այս մասին հայտնում է bbc.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ԱՀԿ-ը  իր անդամ 194 երկրներին կոչ է արել արագացնել պատվաստման գործընթացը՝ առավելապես վարակմանը հակված ռիսկի խմբերի շրջանում և պատրաստ լինել՝  բժշկական հաստատություններում հիվանդների ավելի մեծ հոսքին։

Թեպետ նոր շտամից դեռ մահ չի գրանցվել, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ բազմաթիվ մուտացիաները, որը ունի Օմիկրոնը, կարող են նպաստել, որպեսզի նա վնասի մարդկանց իմուային համակարգը, ովքեր պատվաստվել են կամ վարակվել են Քովիդի այլ շտամով։

«Վարակելիության ավելացումն՝ անկախ հիվանդության ընթացքի բարդությունից, կարող է ստեղծել լրացուցիչ բարդություն առողջապահական ոլորտի համար, որն էլ իր հերթին կարող է ավելացնել մահացության ցուցանիշը։ Այդ իսկ պատճառով, հարվածը ռիսկի խմբերին, կարող է բավականին նկատելի լինել՝ հատկապես պատվաստումային ցածր շեմ ունեցող պետություններում»,-հայտնում է ԱՀԿ-ը։

Ներկայում Օմիկրոն շտամով վարակելիության մասին հայտնել են Մեծ Բրիտանիան, Դանիան, Ավստրալիան, Գերմանիան, Իսրաելը և այլ երկրներ։ Սրա արդյունքում շատ կառավարություններ ստիպված են շատ արագ ընդունել լրացուցիչ նոր սահմանափակումներ, առաջին հերթին՝ խստացված վերահսկողություն սահմաններին։

Ամբողջական հոդվածն՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ