Գլխավոր էջ Վնասի նվազեցում Ինչ կլինի, եթե ամեն օր հավի երկու ձու ներառեք ձեր սննդակարգում

Ինչ կլինի, եթե ամեն օր հավի երկու ձու ներառեք ձեր սննդակարգում

1138
0

Հատուկ հակացուցումների բացակայության դեպքում օրական երկու հավի ձու ուտելը աներևակայելի օգտակար է մարդու օրգանիզմի համար:

Մասնավորապես, օրվա ընթացքում երկու հավի ձու ըդունելու դեպքում օրգանիզմը  կստանա խոլինի օպտիմալ քանակությունը՝ ֆոսֆոլիպիդների բնականոն գործունեության համար անհրաժեշտ նյութ, որն ապահովում է ուղեղի բջիջների ճիշտ աշխատանքը, կարծում են մասնագետները:  Հարկ է նշել, որ խոլինի անբավարարությունը կարող է հանգեցնել հիշողության թուլացման:

Բացի այդ, հավի ձուն պարունակում է B վիտամինների համալիր, որոնք ապահովում են մաշկի, եղունգների, մազերի, ինչպես նաև նյարդային համակարգի առողջությունը: B վիտամինի  հագեցվածության պատճառով հավի ձվերը շատ օգտակար են հղի կանանց համար:  Դրանց առկայությունը սննդակարգում  նպաստում է պտղի կարմիր բջիջների և նյարդային խողովակի ձևավորմանը, ինչպես նաև պաշտպանում է երեխային մտավոր հետամնացությունից:

Լինելով մարմնի բջիջների համար անհրաժեշտ սպիտակուցային և ամինաթթուների մեծ աղբյուր, հավի ձուն օգնում է դանդաղեցնել ծերացման գործընթացը: Հոլանդացի գիտնականների կողմից իրականացված փորձերը ցույց են տալիս, որ ձվի սպառումը նպաստում է  նույնիսկ կնճիռների հարթեցմանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ