Գլխավոր էջ Գլխավոր Վերջին ալիքը ամենամահացուն էր․ Թորոսյանը Քովիդից գրանցված մահերի մասին

Վերջին ալիքը ամենամահացուն էր․ Թորոսյանը Քովիդից գրանցված մահերի մասին

1447
0

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Բաց Հարթակ հաղորդման շրջանակում անդրադարձել է պատվաստումային գործընթացին, Քովիդով պայմանավորված իրավիճակին։

«Մենք ամեն օր լսում ենք այն մարդկանց մահվան մասին, որոնք հիվանդացել են 2-3 շաբաթ առաջ, հետևաբար, երբ 2-3 շաբաթ առաջ մենք ունեինք շատ բարձր թվեր՝ դրա հետևանքն ենք այսօր տեսնում, մահացության թվերի տեսքով և դա ինչ որ ժամանակ դեռ կպահպանվի, մինչև որ կբուժենք ու որոշներին, դժբախտաբար, չենք կարողանա փրկել»,-ասել է նա։

Թորոսյանի խոսքով՝ Քովիդով վարակվածության թվերի նվազումն ունի բացատրություն։

«Սա փաստացի 4-րդ ալիքն էր և ինչպես շատ երկրներում և ինչպես սուր վարակիչ շնչառական հիվանդությունների դեպքում դրանք զարգանում, ընթանում են ալիքաձև։ Վերջին ալիքը ամենամահացուն էր իր մահերի թվով, ամենամեծը 2-րդ ալիքն էր ուղիղ մեկ տարի առաջ այս ժամանակահատվածում և պետք է լիներ թվերի նվազումը, պարզապես միշտ հարց է մնում, թե որ պահից կսկսի նվազել»,-նշել է նախկին նախարարը։

Ըստ նրա՝ թվերի նվազումն ամենևին համավարակի վերջը չէ, և այնուամենայնիվ պետք է ունենաք պատվաստումների շատ բարձր տոկոս, որպեսզի մյուս ալիքը նորից մահացու չլինի։

«Կան երկրներ, որտեղ պատվաստված է մեծահասակ բնակչության 70 տոկոսը կամ 90 տոկոսը և այն պետությունները, որտեղ կա 70 տոկոս պատվաստվածություն՝ կրկին ունենում են ծանր ալիքներ և միայն 90 տոկոս ունեցողներն են, որ չեն զգում ալիքը, եթե նույնիսկ թվերը ավելանում են»,-ասել է նա, հավելելով, որ այդ դեպքում հիվանդությունը դառնում է սովորական, շրջանառվող հիվանդություն, եթե կարողանում են ապահովել պատվաստման բարձր թիվ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ