Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ի նոր շտամի պատճառով ԱՀԿ-ն արտակարգ հանդիպում է հրավիրում

COVID-19-ի նոր շտամի պատճառով ԱՀԿ-ն արտակարգ հանդիպում է հրավիրում

538
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտակարգ հանդիպում է հրավիրում Հարավային Աֆրիկայում և Բոտսվանայում հայտնաբերված COVID 19-ի պոտենցիալ արագ տարածվող շտամը քննարկելու համար, գրում է Financial Times թերթը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:

 

Ավելի վաղ Daily Mail պարբերականը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի գիտնականները նախազգուշացրել են Բոտսվանայում կորոնավիրուսի շտամի հայտնվելու մասին, որը պարունակում է 32 մուտացիա: Մուտացիաներից շատերը վկայում են դրա բարձր փոխանցելիության և պատվաստանյութերի նկատմամբ դիմադրողականության մասին:

 

Հարավային Աֆրիկայի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը ավելի ուշ հաստատել է նաև, որ նոր շտամ է հայտնաբերվել նաև ՀԱՀ-ում, այս պահին գրանցվել է 22 դեպք:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ