Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 331 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 331 նոր դեպք

488
0

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 331 նոր դեպք: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

 

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 804 մարդ, ևս 57-ը՝ մահացել։

 

Մեկ օրում երկրում կատարվել է 52 987 թեստ։ Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 8,17 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,06 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,06 տոկոս:

 

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 826 714 դեպք, որից 768 559 հիվանդ ապաքինվել է, 11 736-ը ՝ մահացել:

 

Մինչ օրս կատարվել է 2 122 856 պատվաստում, օրական ՝9 398։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ