Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստման գործընթաց․ ի՞նչն է սխալ արվում

Պատվաստման գործընթաց․ ի՞նչն է սխալ արվում

2299
0

Առողջապահության նախարարության հրապարակած տվյալներով նոյեմբերի 21-ի դրությամբ կատարվել է 1 110 891 պատվաստում, որից`առաջին դեղաչափը`738887, երկրորդ դեղաչափը`372004: Այսպիսով, նույն օրվա դրությամբ պատվաստվել է քաղաքացիների 12,5%-ը։ Լավ է արդյո՞ք այս ցուցանիշը։

Պատվաստումային գործընթացը մեր երկրում մեկնարկեց ապրիլի 13-ից և սկզբնական շրջանում դանդաղած ընթացքն արագ թափ հավաքեց հոկտեմբերի կեսից, երբ աշխատող քաղաքացիների համար պատվաստված լինելը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայությունը դարձավ պարտադիր։ Ի դեպ, ՊՇՌ թեստի համար, ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ քաղաքացին ինքն է վճարում։ Եվ այստեղ արդարացիորեն հարց է առաջանում, արդյո՞ք քաղաքացին մտածում է իր առողջության մասին, թե չի ուզում մնալ առանց աշխատանքի կամ լրացուցիչ գումար ծախսել։ Բայց քաղաքացիներից շատերի համար բարդը թերևս հասկանալն է՝ ինչո՞ւ պատվաստվել, եթե պատվաստված քաղաքացին կարող է վարակվել, ինչո՞ւ դիմակ կրել, եթե այն չի պաշտպանում կամ ինչո՞ւ պետք է պատվաստվի նա, ով հիվանդացել և ապաքինվել է։ Իհարկե, հաճախ է ասվում, որ պատվաստված լինելը կանխարգելում է հիվանդացության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը։ Գուցե սա իսկապես ճշմարտություն է, բայց նույնիսկ պատվաստումային այս ֆոնին՝ շարունակվում է վարակի տարածումը նաև մահացության ցուցանիշը չի նվազում, որը մեղմ ասած տարօրինակ է, եթե մարդիկ պատվաստվում են, որպեսզի չմահանան։ Այստեղ առաջանում է տրամաբանական հարց՝ ի՞նչն է սխալ արվում։ Մասնագետներից շատերն են նշում, որ մեզ մոտ պատվաստումը թիրախային չի արվում։ Արդեն հայտնի փաստ է, որ վիրուսը հատկապես վտանգավոր է մեծահասակների և քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց համար։ Իսկ մեզ մոտ ստացվում է, որ պատվաստվում են աշխատող մարդիկ, ասել է թե 20-50 տարեկանները, իսկ այն մարդիկ, որոնց կայնքն իսկապես վտանգված է, չեն պատվաստվում, այն պարզ պատճառով, որ տանից դուրս չեն գալիս, չեն աշխատում։ Բայց նրանք առնչվում են իրենց ընտանիքի անդամների հետ, նրանցից վարակվում են ու մահանում։ Ի դեպ, Հայաստանում պատվաստման ցուցանիշը շարունակում է ամենացածրը մնալ տարածաշրջանում։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ