Գլխավոր էջ Գլխավոր Չպատվաստված ծնողները երեխաների մանկապարտեզի հանդեսին մասնակցել չեն կարողանա

Չպատվաստված ծնողները երեխաների մանկապարտեզի հանդեսին մասնակցել չեն կարողանա

651
0

Կորոնավիրուսի համավարակը ստիպեց, որպեսզի աշխարհն ապրի խաղի իր կանոններով։ Ամբողջ աշխարհում ևՀայաստանում շարունակվում են սահմանափակումները։ Արդեն իսկ խոսակցություններ են պտտվում, որ շուտով ՊՇՌ հետազոտությունը ամիսը երկու անգամից կդառնա երեք անգամ, իսկ ահա հանրային վայրեր մուտք գործելու համար պետք կլինի QR կոդ, որն առանց պատվաստման անհնար է ստանալ։ Այսինքն՝ ամեն կերպ փորձ կարվի ճնշել քաղաքացուն, միայն թե պատվաստվեն։ Ի դեպ շաբաթներ առաջ խոսակցություն էր պտտվում այն մասին, թե «Հայփոստ» մտնել չեն կարող այն քաղաքացիներն ովքեր պատվաստված չեն։ Սույն թեմայով Medmedia.am-ը զրուցել էր «Հայփոսի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Նաիրա Նազարյանի հետ, ով նշել էր․

«Բամբասանքները չենք մեկնաբանում, նման տեղեկություն չունենք»։

Իսկ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշել էր, որ դեկտեմբերի 1-ից 14 օրվա կտրվածքով ՊՇՌ թեստերի հանձնումը դառնալու է 7 օրը մեկ անգամ․

«Սահմանափակումներ ենք կիրառում, ինչպես մյուս երկրներում , դեկտեմբերի մեջ նախատեսվում է հանրային վայրեր մուտքը դարձնել կամ պատվաստման QR կոդով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով։ Ոչ մեկ ոչ մեկի չի կարող արգելել ինչ որ տեղ մտնելու»-,նշել էր նա։

Պարզվում է նաև, որ Երևանի մանկապարտեզներից շատերում չպատվաստված ծնողներին թույլ չեն տալիս մուտք գործել և մասնակցել երեխայի միջոցառումներին։

«Առավոտյան պարզվեց, որ չեմ կարող մուտք գործել մանկապարտեզ, երեխայիս հանդեսն է, բայց ներս են մտնելու միայն պատվաստված մամաները։ Բա էլ դիմակ կրելու պահանջարկի իմաստը ո՞րն է»,-մեզ հետ զրույցում նշեց Նոր Նորքում բնակվող Ալինան, ում բալիկը թաղամասի մանկապարտեզ է հաճախում։

Ստացում է, որ նման արգելքների պարագայում դիմակների կրման պարտադրանքը զերոյանում է, էլ ինչու՞ են քաղաքացիները փակ տարածքներում դիմակ կրում, եթե այդ նույն փակ տարածքների միջև խտրական մոտեցում է ցուցաբերվում։ Հավանաբար, իմաստը պատվաստումների պարտադրանքը խորացնելն ու ճնշում գործադրելն է։ Մնում է սպասել ու հասկանալ, թե QR կոդ չունենալու պարագայում քաղաքացիներին ինչ պատիժ է սպասվում։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ