Գլխավոր էջ Գլխավոր Մեզ սպանողը ոչ թե կորոնավիրուսն է, այլ մեր իմունիտետը․ Գրիգոր Հարությունյան

Մեզ սպանողը ոչ թե կորոնավիրուսն է, այլ մեր իմունիտետը․ Գրիգոր Հարությունյան

1257
0

Վերջին շրջանում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և Առողջապահության նախարարությունն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակում են տեսանյութեր, որտեղ հաղորդավար Գրիգոր Հարությունյանը ներկայացնում է , կորոնավիրուսային հիվանդության մասին մանրամասներ։ Տեսանյութերից մեկում նա անդրադարձավ նաև իմունիտետի թեմային։ Նշեց, որ երբ օրգանիզմ ներթափանցած անծանոթ ու վտանգավոր վարակի դեմ բնածին իմունիտետի կողմից մի քանի օր շարունակ պայքարը արդյունք չի տալիս, արթնանում է իմունային «հրեշը», գործի է դրվում մեր իմունային պաշտպանության ամենանաբարդ ու ամենահզոր մեխանիզմը՝ ձեռքբերովի իմունիտետը։

«Ի տարբերություն բնածին իմունիտետի, որը պայքարում է արդեն ծանոթ թշնամու դեմ, ձեռքբերովի իմունիտետը ստիպված է կռվել ընդդեմ անծանոթների, այդ նպատակով հարմարվում, ադապտացվում է անծանոթ թշնամու դեմ պայքարին։ Այդ ընթացքը համեմատաբար երկար է տևում, այդ պատճառով ձեռքբերովի իմունիտետը գործի է դրվում ավելի ուշ, քան պաշտպանության նախորդ մակարդակները։

Այսինքն, մեզ սպանում է, ոչ թե բուն վիրուսը, այլ մեր իսկ իմունային համակարգի ուշացած պատախանը։ Այն չի կարողանում վաղօրոք ճանաչել ու թիրախային սպանել վիրուսը, սկսում է խելահեղ իմունային պատասխան տալ մեր իսկ օրգանիզմի զոմբիացած ողջ բջիջները սպանելու և վիրուս արտադրող հոսքագիծը կանգնեցնելու համար։ Իմունային հրեշը երբ ուշացած է արթնանում, սկսում են ներսից քայքայել մեզ ։ Այո՛, մեզ սպանողը ոչ թե կորոնավիրուսն է, այլ մեր իմունիտետը»,- նշեց Գրիգորյանը։

Նա անդրադարձավ նաև, թե ի՞նչ պետք է անել այս ինքնասպանությունը կանխելու համար, ասաց, որ բժշկությունը վաղուց գտել է ամենաարդյունավետ ճանապարհը․ «Պետք է սովորեցնել իմունային համակարգին ճանաչել թշնամուն ավելի վաղ, քան այն կգրոհի օրգանիզմը։ Այսինքն ստեղծել պայմաններ, որ ձեռքբերովի իմունիտետը ապահով կերպով ճանաչի պոտենցիալ վտանգավոր վիրուսին, հիշի դրա ռեցեպտորների կառուցվածքը, արտադրի հակամարմիններ ու պատրաստ լինի վարակվելու»,- ընդգծեց նա։

Նա նշեց, որ այս դեպքում վիրուսին ճաաչելու, ակտիվացնելու համար իմունիտետն այլևս ստիպված չի լինի 7-14 օր սպասել։ Ընդգծեց, որ նոր վիրուսի հետ օրգանիզմը ծանոթացնելու ամենաապոհով և արդյունավետ միջոցը պատվաստումն է։ Պատվաստանյութն այսպես ասած՝ իմունային համակարգի վերապատասրտման կուրսի անցկացնումն է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ