Գլխավոր էջ Նորություններ «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում թունավորվածներից 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցում

«Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում թունավորվածներից 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցում

508
0

Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ սույն թվականի նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հասարակական սննդի կազմակերպություններից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված հիվանդներից բուժումը շարունակում են 3-ը։

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի փոխանցմամբ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։

 

«Նոր դեպքեր չեն արձանագրվել։ Աշխատանքները շարունակվում են»,- հայտնում են կենտրոնից։

 

Հիշեցնենք, որ մարդիկ թունավորվել են Ամիրյան փողոցում գրեթե կողք կողքի գործող միևնույն ընկերությանը՝ ««Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի Անգուս» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) սննդի կետերում սնվելուց հետո։

 

Burgery Angus&More ռեստորանն այժմ փակ է։ Ընկերությանը պատկանող մյուս ռեստորանները շարունակում են գործել։ Հիշեցնենք, որ  «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությանն են պատկանում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Շերեփ» ռեստորանը, ինչպես նաև «Լիվինգսթոն»-ը, «Սմոքինգ շեֆ»-ը, «Պանդոկ Երեւան. գետափին»-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ