Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ պատվաստվել, եթե ունենք բնական իմունիտետ․ անպատասխան հարցի հետքերով

Ինչու՞ պատվաստվել, եթե ունենք բնական իմունիտետ․ անպատասխան հարցի հետքերով

3948
0

Հաճախ են հնչում հարցեր՝ կապված Քովիդ պատվաստանութերի և բնական իմունիտետի հետ կապված։

Ինչու՞ պատվաստվել, եթե բնական իմունիտետը կարող է ավելի լավ պաշտպանել վարակից․

Unicef.org-ում զետեղված տեղեկատվության համաձայն՝ պատվաստանյութերն օրգանիզմին թույլ են տալիս իմունիտետ ձեռք բերել` առանց այն կողմնակի ազդեցությունների, որոնք կարող են ունենալ իրական հիվանդությունները: Քովիդ-19-ը կարող է լուրջ բարդություններ առաջացնել և մահացու լինել: Այն չունի հատուկ բուժում: Ռիսկից խուսափելը շատ ավելի խելամիտ է:

Ի հակասություն վերը նշվածի․

Բժշկագիտական բնագավառի ամենահեղինակավոր ամսագրերից մեկում (“The Lancet”) տպագրվել է հոդված հետևյալ վերնագրով.

«Պաշտպանական իմունիտետը SARS-CoV-2 վարակից առողջացումից հետո»։

Հոդվածում վերլուծվել են աշխարհում կատարված և հրապարակված բազմաթիվ համաճարակաբանական ու կլինիկական հետազոտությունների տվյալները։

Ըստ իրականացված հետազոտությունների վերլուծությունների, այդ թվում դելտա շտամի գերակշռման ժամանակահատվածում կատարված, Քովիդով կրկնավարակի հավանականությունը 80,5-100%–ով նվազում է նախկինում հիվանդացած անձանց շրջանում։

«Մեկ այլ լաբորատոր հիմնավորված հետազոտության վերլուծության տվյալներով միայն 0,07%–ի մոտ է արձանագրվել կրկնավարակ»,-նշված է «Հակահամաճարակյին այլանս» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում ։

«Ավստրիայում իրականացված հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ կրկնավարակի դեպքում հոսպիտալացման կարիք եղել է կրկնավարակի 0,03% դեպքերում, իսկ կրկնավարակից մահվան դեպքերը եղել են 0,007%։ Չնայած, որ այս հետազոտությունները վկայում են, որ կրկնավարակից պաշտպանվածությունն ուժեղ է և պահպանվում է ավելի քան 10 ամիս՝ հսկվողների հետազոտության պայմաններում, դեռևս անհայտ է, թե ինչքան երկար կարող է պաշտպանիչ իմունիտետը տևել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ Քովիդի թեթև ընթացքը մարդու մոտ առաջացրել է անտիգեն սպեցիֆիկ երկարատև հումորալ իմունային հիշողություն։Հիվանդանալուց հետո իմունային համակարգի տարբեր մեխանիզմներ են գործարկվում ոչ միայն հակամարմինների, այլ նաև բջջային իմունիտետի մակարդակով։ Քովիդով հիվանդության արդյունքում առաջանում է սպեցիֆիկ և կայուն T–բջջային իմունիտետ՝ SARS-CoV-2–ի տարբեր սպիտակուցների նկատմամբ»,-նշված է նախաձեռնության էջում։

Հետազոտությունները նույնպես ցույց են տվել, որ 2002-2003թթ․ SARS-CoV-1–ով վարակված մարդկանց մոտ հիվանդությունից անգամ 17 տարի հետո պահպանվում են հիշողության T–բջիջներ, որոնք արձագանքում են վիրուսի սպիտակուցների հանդեպ։

Բերվում է նաև Շվեցարիայի օրինակը, որտեղ SARS-CoV-2–ով վարակված և առողջացած մարդիկ ՊՇՌ դրական թեստից սկսած մինչև 12 ամիս տևողությամբ հավարվում են նույնքան պաշտպանված վարակից, որքան լիարժեք պատվաստվածները։

Եվ ասյ պարագայում առաջանում է մեկ հարց․ ինչու՞ են պատվաստվում արդեն իսկ Քովիդ տարած ու ապաքինված հարյուր հազարավոր մարդիկ։

Ի դեպ, նույնիսկ եթե տարել եք Քովիդ-19, ԱՀԿ-ն խրախուսում է անհատական պատվաստումները: Քովիդ-19-ից հետո ձեռք բերված պաշտպանությունը յուրաքանչյուրի մոտ տարբեր կլինի, նաև հայտնի չէ, թե որքան կարող է դիմակայել իմունիտետը: Նրանք, ովքեր նախկինում եղել են Քովիդ-19 վարակակիր, նույնպես պետք է պատվաստվեն(Unicef.org):

Ինչ վերաբերվում է լավացած մարդկանց պատվաստմանը, ապա կան երկրներ, որտեղ լավացած մարդիկ ստանում են միայն մեկ դոզա պատվաստում, քանի որ արդեն իսկ ունեն որոշակի իմունիտետ։ Սակայն այս ուղղությամբ հետազոտությունները դեռ քիչ են և քննարկման փուլում է։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ