Գլխավոր էջ Գլխավոր «Մի′գուշակիր, արի′ հետազոտվելու»․ հանրային միջոցառում կանցկացվի Գյումրիում

«Մի′գուշակիր, արի′ հետազոտվելու»․ հանրային միջոցառում կանցկացվի Գյումրիում

202
0

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին:

 

Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Կամազ» ավտոմեքենայում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որը ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

 

Հանրային միջոցառումը Գյումրիում կանցկացվի նոյեմբերի 30,  ժամը 11:00-17:00, գյուղատնտեսական շուկայի հարող տարածքում:

 

Հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ, Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ