Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստված քաղաքացիներից քանի՞սն են նախկինում հիվանդացել Քովիդով․ ի՞նչ տվյալներ ունի նախարարությունը

Պատվաստված քաղաքացիներից քանի՞սն են նախկինում հիվանդացել Քովիդով․ ի՞նչ տվյալներ ունի նախարարությունը

1005
0

ՀՀ-ում շարունակվում է Covid 19-ի դեմ պատվաստման գործընթացը։ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ նոյեմբերի 21-ի դրությամբ կատարվել է 1 110 891 պատվաստում, որից` առաջին դեղաչափը` 738887, երկրորդ դեղաչափը` 372004: Նշենք, որ պատվաստումային գործընթացը մեր երկրում մեկնարկել է սույն թվականի ապրիլի կեսերից, իսկ պատվաստումային գործընթացի ակտիվացում  նկատվեց վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում, երբ աշխատող քաղաքացիների համար պատվաստված լինելը կամ թեստի բացասական արդյունք ունենալը դարձավ պարտադիր։ Հետաքրքիր է, որ քաղաքացիների՝ պատվաստելուց առաջ ՊՇՌ թեստ հանձնելը պարտադիր չէ, ավելին՝ նախարարությունում չունեն վիճակագրություն այն մասին, թե պատվաստված քաղաքացիներից քանիսն են նախկինում հիվանդացած եղել Քովիդով։ Նախարարությունում կարծում են, որ նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների  առկայությունը հակացուցում չէ պատվաստաման համար, ուստի նպատակահարմար չէ վերոհիշյալ տեղեկատվության հավաքագրումը։ Նման քաղաքականությունը մեղմ ասած տարօրինակ է, հաշվի առնելով թեկուզ այն հանգամանքը, որ շատ բժիշկներ կարծում են, որ այն մարդիկ, ովքեր նախկինում հիվանդացել և ապաքինվել են, կարող են միառժամանակ չպատվաստվել՝ պայմանավորված հակամարմիններով կամ ստանալ միայն մեկ դեղաչափ։

Գուցե զարմանալի հնչի, բայց ՊՇՌ թեստ հանձնելը պատվաստվելուց առաջ ավելի քան պարտադիր է՝ հաշվի առնելով այն հնագամանաքը, որ շատերը Քովիդով հիվանդանում են ասիմտոմ և կարող են հիվանդ վիճակում պատվաստվել, հետո ունենալ առողջական վիճակի վատթարացում, հայտնվել հիվանդանոցում և նույնիսկ չիմանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

Իսկ պատվաստվել ըստ նախարարության պետք է՝ կանխելու համար հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահերը, իսկ թե ինչո՞ւ չեն կրճատվում մահերը դժվար է ասել։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ